Երեւանում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա. տարածքը սահմանազատել են
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/2 շենքի բակում ծառի ճյուղը պոկվել եւ ընկել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղն ընկել է «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրական լարերի վրա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանելը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



