Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է Արցախի ներքաղաքական վիճակը
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատեքստում օրենքների եւ Սահմանադրության տառին եւ ոգուն հետեւելը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



