Էրդողանի փեսայի դեմ դատական հայց են ներկայացրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի «Այս կարգերը պետք է փոխվեն» պլատֆորմի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Այդեմիր Գյուլերը ընտրական օրենսգիրքը խախտելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի դեմ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Այդեմիր Գյուլերը նշել է, որ նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Բերաթ Ալբայրաքը անօրինական ճանապարհով ձեռք է բերել ընտրողների անձնական հեռախոսահամարները եւ քարոզչական բնույթի հաղորդագրություն ուղարկել։
Այդեմիր Գյուլերը նշել է, թե նախագահի փեսան պետք է պատասխանատվության ենթարկվի անձնական հեռախոսահամարները անօրինական ձեռք բերելու եւ ընտրական օրենսգրքի խախտում իրականացնելու համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



