Արենի գյուղում արջը փեթակներ է վնասել
SOCIETYՀունիսի 9-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում արջը վնասել է 8 փեթակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղի «Քարատակ» կոչվող տարածքում արջը կոտրել է 6 փեթակ, իսկ 2-ը՝ մասամբ վնասել:
Գյուղապետարանի կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն մարզպետարան:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ու բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մարզային տարածքային բաժնի պետերին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



