Հայաստանում ավտոմեքենաներն այսուհետ մաքսազերծվելու են ինվոյսով
SOCIETYՀայաստանում ավտոմեքենաներն այսուհետ ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Ես հրահանգել եմ, որ այսուհետ ավտոմեքենաները մաքսազերծվեն փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն ինվոյսով»,- ասաց Անանյանը:
Նրա խոսքով, ինվոյսով մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը չունի փաստարկներ, որ դրանք իրական չեն:
Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահը զգուշացրեց, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվի այդ փաստաթղթերը արժանահավատությունը: «Փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»,- ասաց Դավիթ Անանյանը:
Հայաստանում ավտոմեքենաների մաքսազերծումը նախկինում կատարվում էր այսպեսկոչված «հսկիչ գների» մեխանիզմով` առանց փաստացի ձեռք բերված փաստաթղթերըհաշվի առնելու: Այնուհետև ՊԵԿ-ը նոր մեթոդ սկսեց կիրառել` կայքում հրապարակելովտվյալներ, թե որ ավտոմեքենայի մաքսազերծումը որքան է արժենալու: Միևնույնժամանակ, ՊԵԿ-ը նաև հայտարարել էր, որ ավտոներկրողներն իրավունք ունեն նաևպահանջել ինվոյսային արժեքով մաքսազերծել մեքենան, եթե ներկայացնեն համոզիչփաստարկներ:



