Քանաքեռ-Զեյթուն ծննդատան բակում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
SOCIETYՀունիսի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ «աջ այտոսկրի սալջարդ» ախտորոշմամբ։
Shamhsyan.com-ի http://shamshyan.com/hy/article/2018/06/08/1097958/ փոխանցմամբ, նշված բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վնասվածքը ստացել է Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Բ.-ն։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ծննդատան բակում, երբ նկատել է, որ մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են ու ինքը փորձել է միջամտել, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունը ու այդ ժամանակ հարվածներ է ստացել ինքը։
Քանաքեռ -Զեյթունի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արմեն Բ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն են ներկայացրել Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 17-ամյա Հրաչյա Ա.-ին, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երեւանում գործող ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։
Վերջինս հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Իսկ Արմեն Բ.-ին, ով աշխատում է նշված ծննդատանը՝ որպես տնտեսվար, տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ոստիկանությունը պարզում է նաեւ կռվի մասնակիցների ինքնությունը։



