Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել. կա վիրավոր
SOCIETYՈստիկանության Սևանի բաժնում հունիսի 8-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքի դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, թե նույն օրը «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։
Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



