Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում «Honda»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին
SOCIETYՓրկարարական ծառայություն հունիսի 8-ին, ժամը 00:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան արգելափակված քաղաքացիներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին: Բախման հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորներ՝ Ա. Մ.-ն (1995 թ.), Է. Ա.-ն (1998 թ.), Հ. Գ.-ն (1995 թ.), Հ. Հ.-ն (2000 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



