«Միակ ընդդիմադիրը» հիմա էլ ՀՀԿ-ն է. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀԿ իշխանության տարիներին տարբեր ուժեր վիճարկել են «ամենաընդդիմադիրի» տիտղոսը: Հիմա, կարծես, փոքր-ինչ այլ է: Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ «ռազմավարական տեսակետից ՀՀԿ-ն խորհրդարանում և ամբողջ քաղաքական դաշտում միակ ընդդիմությունն է»: Արմեն Աշոտյանն ասաց, որ իրեն ծանոթ չէ որևէ արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը իրեն դիտարկում է որպես ընդդիմություն:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությունը լքողներին, ապա Աշոտյանի կարծիքով՝ «ֆրակցիայից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով»:
Արձանագրելով, որ ՀՀԿ-ն խորհրդարանում այլևս մեծամասնություն չէ՝ Աշոտյանը մեկ այլ ուշագրավ դիտարկում է արել՝ կապված մոբիլ իզացիայի հետ. «Քանի որ շատ փոքր է ձայների տարբերությունը, և անգամ եթե 1-2 պատգամավոր էլ լքի ՀՀԿ-ն, քվեարկության ժամանակ մոբիլիզացիայի խնդիր կա բոլոր կողմերից էլ»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



