Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Ազգային ժողովում այլևս սահմանադրական մեծամասնություն չկա. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ փաստացի ՀՀԿ խմբակցությունը նաև սահմանադրորեն կորցրեց 2017թ. ընտրությունների արդյունքում ստացած ստատուս քվոն: Գործարար պատգամավորների՝ ՀՀԿ խմբակցությունը լքելու շարունակական գործընթացի արդյունքում այս Ազգային ժողովում ՀՀԿ–ն այլևս մեծամասնություն չէ: Սակայն, միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ այս կուսակցությունը մեխանիկորեն դառնում է փոքրամասնություն: Փաստացի, զուտ իրավական տեսակետից, խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կազմող ուժ չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու, ապա և կառավարություն ձևավորելու շուրջ կոնսենսուսի եկած երեք քաղաքական ուժերը պաշտոնապես կոալիցիա չեն կազմել: Արդյունքում ստացվել է մի վիճակ, երբ պարզ մաթեմատիկական հաշվարկներով որևէ նախագիծ անցկացնելու համար ՀՀԿ ձայնը վճռորոշ չի լինի (բացառությամբ սահմանադրական օրենքներից), սակայն որոշիչ կլինեն հենց ՀՀԿ խմբակցությունը լքած գործարար պատգամավորների ձայները: Մենք արդեն առիթ ունեցել ենք նշել, որ այսպիսով խնդիր է դրվում մի կողմից նոր կառավարությանը կախվածության մեջ գցել նշյալ պատգամավորներից, մյուս կողմից ՀՀԿ–ում թողնել բացառապես քաղաքական դեմքերի: Այս հանգամանքը հատկապես ՀՀԿ–ի համար նշանակալի է ոչ միայն և ոչ այնքան առաջիկա հնարավոր ընտրությունների տեսանկյունից, որքան հենց այսօր խորհրդարանում քննարկվող կառավարության ծրագրի հաստատման–չհաստատման առումով: Բանն այն է, որ հանրապետականները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե չեն բոյկոտելու ծրագրի ընդունումը, ավելին, Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ իրենք կվարվեն այնպես, ինչպես մայիսի 8–ին, այսինքն՝ ցուցակային քվեարկությամբ՝ ապահովելով անհրաժեշտ քանակի ձայներ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության ծրագրում հստակ ամրագրված են մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համատեքստում մասնավորաբար վարկանիշային ընտրակարգը վերացնելու անհրաժեշտության մասին, ինչին ՀՀԿ–ն սկզբունքորեն դեմ է, ապա այս ծրագիրն ընդունելու դեպքում կստացվեր մի վիճակ, որ ՀՀԿ–ն կողմ է նշյալ կետերին: Որքան էլ միայն մի մասը կողմ քվեարկեր, որքան էլ դա լիներ քաղաքական որոշման արդյունք, այդուամենայնիվ, հենց միայն այն փաստը, որ ՀՀԿ–ն ըստ էության որոշում է կայացնում «անցկացնել» ծրագիրը, ինքնին խոսում է այդ դրույթներին համաձայն լինելու մասին: Դրա մասին է վկայում նաև խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի երեկվա հայտարարությունը, որ եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանանա ՀՀԿ խմբակցության կողմից, դա կդիտարկվի նաեւ որպես արտահերթ ընտրությունների ծրագրին հավանության արժանացում: Այս հայտարարությունն ինքնին հաստատում է մեր երեկվա պնդումը, որ գործարար հատվածի հեռացումը ՀՀԿ–ից Սերժ Սարգսյանի անմիջական «դաբրոյով» ու հրահանգով է արվում: Այսպիսով, այլևս հարկ չի լինի ամեն անգամ ցուցակ կազմել որևէ նախագիծ անցկացնելու համար, իսկ ծրագրին ՀՀԿ խմբակցության մնացած պատգամավորները կարող են դեմ քվեարկել, քանի որ անհրաժեշտ ձայների քանակը հնարավոր կլինի ապահովել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference