Yerevan, 05.September.2026,
00
:
00
BREAKING


«Հուսամ` ինձ առանց շպարի տեսնելուց չեն սարսափի». Քրիստինե Պեպելյան

LIFE

168.am-ը գրում է.

Օրերս «The LOFT» -ում կազմակերպվել էր հանդիպում երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ, որի ընթացքում՝ ներկաների հարց ու պատասխանի ժամանակ, պարզվեց, որ նա, բացի անձնական բնույթի հարցերը հմտորեն շրջանցելու ունակությունից՝ նաև բավականին սուր հումորի զգացում ունի…

– «Մայրիկ» երգն առանձնահատուկ դեր ունի Ձեր երգացանկում: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

– Ես ունեմ շատ երգեր և ունեմ «Մայրիկ»-ը: Այդ երգն իմ երգացանկից դուրս մի այլ աշխարհ է: Ինձ համար տարերքի պես մի բան է, «Մայրիկ»-ի թեման, որին ես տրվում եմ: Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ մտածում էի, թե ի՞նչ պետք է նվիրեմ մայրիկիս իր ծննդյան օրվա կապակցությամբ: Երկար ժամանակ չէի կողմնորոշվում: Արամ Ավագյանն իմ խնդրանքով ԱՄՆ-ից ինձ ուղարկեց երաժշտությունը, որը դեռևս խոսքեր չուներ: Առաջին իսկ րոպեից, երբ լսեցի երաժշտությունը, հասկացա, որ ես մորս պիտի նվիրեմ այս երգը: Հետո եղան մարդիկ, ովքեր ասում էին, թե նման երգեր շատ կան, անիմաստ քայլ է իմ կողմից մայրիկի մասին հերթական երգ ձայնագրելը…

Եվ, որ ընդհանրապես մայրիկի մասին երգելն ինքնին ծեծված թեմա է: Ես որոշեցի, որ այս երգը պիտի լինի, և կապ չունի, թե մինչ այդ քանի հոգի են երգել մայրերի մասին: Ես իմ մոր համար էի ուզում երգել: Շատ էի ուզում, որ ամեն անգամ այս երգը լսելուց՝ նա հասկանա, որ այս մեծ աշխարհում, մի ամբողջ տիեզերք երգերի ցանկում կա մի երգ, որն իրենն է: Երգը ձայնագրեցի և առաջին անգամ այն միացրեցի մայրիկիս ծննդյան օրը: Եվ նա լսեց այն… Այդ օրը մորս էմոցիաներն ավելի շատ էին, քան իմը:

Pepelyan (1)

– Եթե չլինեիք երգչուհի, ապա ի՞նչ մասնագիտությամբ կաշխատեիք:

– Շատ են այն մասնագիտությունները, որոնց ես կցանկանայի տիրապետել: Չեմ կարծում, որ կա անկարևոր աշխատանք: Պարզապես մարդ պետք է սիրի իր աշխատանքը: Ես կուզեի լինել մանկական հոգեբան կամ վիրաբույժ: Ինձ թվում է՝ ես լավ վիրաբույժ կլինեի: Ինչո՞ւ ոչ, ես կուզեի լինել բալետի պարուհի…

– Երբևէ մտածե՞լ եք մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին:

– Երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ մի օր գնալ «Եվրատեսիլ»: Կարծում եմ, որ ես մրցութային երգչուհի չեմ: Անկեղծ ասած, այդ մրցույթին մասնակցելու առաջարկ երբևէ չեմ էլ ստացել: Իմ երգացանկը, իմ ասելիքը, իմ ձայնային տեմբրն ամենևին եվրատեսիլյան չեն: Այդ մրցույթին հիմնականում գնում են մեծ վոկալով կատարողներ: Ես մրցութային երգչուհի չեմ, ես ավելի շատ հանդիսատեսի հետ երկխոսության մեջ մտնող երգչուհի եմ: Դա է իմը: Մրցույթը մի քիչ այլ նպատակ ունի, իսկ ես սիրում եմ էմոցիա:

Pepelyan (3) Pepelyan (4)

– Կարծրատիպ կա, թե արտաքնապես գեղեցիկ կանանց կյանքը սիրում է, և, որ նրանց մոտ ամեն ինչ շատ հեշտ է ստացվում: Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեր արտաքին գեղեցկությունը թույլ է տալիս առավել հեշտությամբ բացել կյանքի դժվարությունների որոշ դռներ:

– Շնորհակալ եմ, որ ինձ գեղեցիկ եք տեսնում, բայց ես երբեք չեմ մտածել այդ մասին: Չեմ կարծում, թե արտաքինը՝ սիրուն քիթ, բերան, աչքերը շատ մեծ և կարևոր նշանակություն ունեն մարդու կյանքում: Երբեք չեմ մտածել, որ գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ մարդիկ ունեն կամ չունեն կյանքում որոշակի առավելություններ: Ինձ համար մարդու աուրան է կարևոր: Ի վերջո, ամեն ինչ ճաշակի հարց է: Գեղեցկությունն անցողիկ և ձանձրալի երևույթ է:

Pepelyan (8) Pepelyan (2)

– Կարո՞ղ եք թույլ տալ Ձեզ հանրության մեջ լինել առանց շպարի: Ունե՞ք կանանց գերակշիռ մասին պատկանող «մշտապես գեղեցիկ» լինելու բարդույթ: Վախենո՞ւմ եք «ոչ գեղեցիկ» լինելուց:

– Յուրաքանչյուր կին գիտի իր թույլ և ուժեղ կողմերը: Ես չեմ վախենում այն մտքից, որ ինչ-որ մեկը կարող է առանց շպարի տեսնել ինձ: Հուսով եմ, որ ինձ առանց շպարի տեսնելուց չեն սարսափի: Գոնե հուսով եմ: Եթե չսարսափեն, արդեն լավ է: Այլ հարց է, որ կասի. «Վա՜յ, բայց ինչ ուրիշ էր»:

Ամեն դեպքում՝ ես սիրում եմ լինել խնամված: Վերջապես դիմացինին ևս հաճելի է, երբ պատրաստված ես գնում նրա հետ հանդիպման: Եթե որևէ մեկը գա ինձ հետ հանդիպման անպատրաստ, անշուք, իմիջիայլոց, պարզ է, որ դա ինձ դուր չի գա: Բայց ես չեմ վախենում լինել առանց բարձրակրունկ կոշիկների և առանց շպարի: Բազմաթիվ անգամներ մարդիկ կարող են դա տեսնել:

– Դուք արտաքնապես բավականին քնքուշ կնոջ տպավորություն եք թողնում: Սակայն Ձեր հայացքի մեջ կա մի ուժ, որն ասում է, որ Դուք հաստատ կարող եք Ձեզ պաշտպանել: Դուք գտնվում եք մի ոլորտում, որտեղ շարունակ պայքարում են՝ բեմում լինելու համար: Եվ Դուք բավականին երկար եք այդ ոլորտում: Ունե՞ք անհրաժեշտ «ճանկերը» պայքարելու համար:

– Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ինձ սիրել են: Սերն ինձ համար շատ կարևոր է: Բեմում կլինի թե բեմից դուրս, համենայն դեպս, ինձ համար կռիվ չկա: Ես ունեմ իմ հանդիսատեսը, իմ տարածքը, որտեղ ինձ սիրող հանդիսատեսն է գալիս: Ես առհասարակ կոնֆլիկտային մարդ չեմ: Ո՛չ հանուն աշխատանքի, ո՛չ հանուն գումարի՝ ես կոնֆլիկտ չեմ ստեղծում: Եթե պայքարով պիտի դուրս գաս բեմ, ոչ մի էմոցիա չի մնա ելույթի համար: Ամբողջ էմոցիան կկլանի պայքարը: Եվ բեմում այլևս ասելիք չես ունենա:

– Կորպորատիվներին երգելիս՝ որպես արտիստ, չե՞ք նեղսրտում «դանակ-պատառաքաղի» ձայներից:

Kristine Pepelyan 01

– Արտիստը պիտի հասնի նրան, որ իր երգելու ժամանակ չուտեն: Ես ուրախ եմ, որ ինձ մոտ դա ստացվել է: Վերջապես, եթե մարդը հարսանիքի ժամանակ հաց է ուտում, թող ուտի, ես չեմ նեղվում բացարձակ: Հարսանիքին անընդհատ երգում են, հիմա էդ մարդը հո սոված տուն չի՞ գնալու:

– Որո՞նք են հանրային մարդ լինելու առավելություններն ու դժվար կողմերը:

– Ճանաչված լինելը շատ դժվար աշխատանք է, որովհետև դա դառնում է քո աշխատանքը, երբ դու ճանաչված ես: Դժվար է, երբ բոլորը քննարկում են քեզ: Դժվար է, երբ բոլորը նայում են, թե ինչպես ես կոնկրետ դու ճաշում: Չեն նայում սրահում ներկա բազում այլ մարդկանց, այլ ուշադիր, շատ ուշադիր նայում են, թե կոնկրետ դու ինչպես ես ճաշում: Իհարկե, դժվար է միշտ ուշադրության կենտրոնում լինելը: Բայց ես չեմ կարող թաքցնել և չասել, որ ես ուրախանում եմ դրանով: Ինձ հաճելի է, երբ մարդիկ ցանկություն են հայտնում ինձ հետ լուսանկարվել, շփվել, պարզապես բարևել: Հաճելի է, երբ մարդիկ թույլ են տալիս, որ իրենց երեխաները լսեն քո երգերը: Ինձ դուր է գալիս ճանապարհը, որն ընտրել եմ: Ինձ համար սա այն աշխատանքն է, որը կյանքում որևէ բանով չէի կարող փոխարինել:

Pepelyan

– Ֆիլմում նկարահանվելու առաջարկներ ունենո՞ւմ եք:

– Օգոստոս ամսին ինձ զանգահարեց Հրանտ Թոխատյանը և ասաց, որ ֆիլմ են նկարում, որտեղ ես մի փոքր էպիզոդիկ դեր ունեմ խաղալու: Ես խնդրեցի նրան ահավոր փոքր էպիզոդիկ դեր տալ ինձ, որ մի քանի վայրկյան տևի միայն: Եվ ես նկարահանվեցի այդ մի քանի վայրկյանանոց էպիզոդիկ դերում, որի ընթացքում միայն ասում եմ. «Բարև Ձեզ»: Ֆիլմը կոչվում է «Ֆիլմ՝ ֆիլմի մասին»: Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչո՞ւ էի այդ «բարև Ձեզն» ասելու համար առավոտյան 7-ից գնացել նկարահանման: Հույս ունեմ, որ ինձ այդ ֆիլմում չեք նկատի:

– Դուք ունեք Ձեր սիրելի աշխատանքը, շրջապատված եք հարազատ մարդկանցով, ֆինանսապես կայուն եք այնքան, որ կարողանում եք թույլ տալ Ձեզ չերգել այն երգերը, որոնք չեք ուզում, և առհասարակ չանել այն, ինչ չեք ուզում: Կատարյալ տեսարան է ստացվում: Բայց երբ տուն եք վերադառնում, որտեղ միայն Դուք եք և Ձեր մտքերը, որպես կին, ինչի՞ բացակայությունն եք զգում:

– Ենթադրում եմ, որ հարցն անձնականի՞ն է վերաբերում:

– Հարցը յուրաքանչյուր կնոջը բնությամբ տրված մայրանալու ձգտմանն է վերաբերում:

– Կարծում եմ, որ դրա ժամանակն էլ կգա: Կարծում եմ…

– Ե՞րբ կլինի նոր մենահամերգ:

– Իսկ Դուք գիտե՞ք, թե մենահամերգին պատրաստվելն ինչ է իրենից ներկայացնում: Բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ երգչի աշխատանքը կայանում է բեմում երեք րոպե երգելու մեջ: Ես ուզում եմ կազմակերպել մի շրջագայություն, որտեղ ինձ հետ կլինեն նաև երկու լրագրող: Ուզում եմ, որ նրանք գան և տեսնեն, թե ինչ է իրենից ներկայացնում մեր աշխատանքը: Մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ տանջանք է դա:

– Բայց չէ՞ որ Դուք հաճույք եք ստանում բեմում լինելուց:

– Մեծագույն հաճույք եմ ստանում: Պարզապես ուզում եմ ասել այն մասին, որ մարդիկ, չգիտես՝ ինչու, կարծում են, որ երաժշտի աշխատանքը չափազանց հեշտ աշխատանք է:

– Միգուցե այդ նույն մարդիկ համեմատում են բժշկի աշխատանքի՞ հետ, ով, օրինակ, վիրահատության ժամանակ կյանքի ու մահվան պայքար է տանում, կամ որևէ գործարանում ժամեր շարունակ ոտքի վրա աշխատող բանվորի աշխատանքի հետ…

– Ուզում եմ ասել, որ չկա հեշտ աշխատանք: Յուրաքանչյուր աշխատանք իր դժվարությունն ունի: Բժշկի աշխատանքն իր դժվարությունն ունի, երգչինը՝ իր: Սա մի աշխատանք է, որտեղ ամեն ինչ էմոցիայի վրա է: Որովհետև քո էմոցիան կարող է ամեն ինչ կառուցել, կամ՝ ամեն ինչ փչացնել:

Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney