Արշավիր Ղարամյանին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակելու որոշում չկա, այլ որոշում է լինելու. Արայիկ Հարությունյան
SOCIETYԻմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:
Ես մասնակցել եմ երկրում տնտեսական բարեփոխման քաղաքականությանը, համարում եմ, որ ստացվել է եւ այն հիմքերը, որ դրել ենք ապահովելու են տնտեսական աճի բարձր տեմպեր մեր երկրում: Ես դեռ երիտասարդ եմ, չեմ պատրաստվում դուրս գալ քաղաքականությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը»,-ասաց նա:
Նա հաստատեց տեղեկությունը, որ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը հրաժարական է ներկայացրել:
«Այսօր հրաժարական են ներկայացրել ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել», - նշեց նա՝ հավելելով, որ Արշավիր Ղարամյանին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակելու որոշում չկա. «Որոշումը ուրիշ է լինելու», - ընդգծեց նա:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ կլիներ, եթե իր պաշտոնում նշանակվի Արշավիր Ղարամյանը. «Իմ կյանքում հանդիպած եզակի մարդկանցից մեկն է, որին հարգում եմ, հատուկ հարգանքի է արժանի իմ կողմից: Գնահատում եմ նրա գիտելիքը, ճանաչում եմ վաղուց, նաեւ բավականին մեծ փորձ ունի տնտեսության կառավարման գործում»:



