Ռուս-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել. սահմանախախտը սպանվել է
INTERNATIONAL NEWSՀունիսի 4-ի ուշ երեկոյան Ադրբեջանի Ղուսարի շրջանի Յուխարը Զեյխուր գյուղի տարածքում (ռուս-ադրբեջանական սահման-tert.am) ադրբեջանցի սահմանապահներն ապօրինի սահմանահատման փորձ են կանխել, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նշվում է, որ սահմանախախտը 1996 թվականին ծնված Վադիմ Մարդանի Զեյնալովն է, վերջինս հրաժարվել է ենթարկվել իրավապահների հրահանգներին և զինված դիմադրություն է ցույց տվել վերջիններիս։
22-ամյա սահմանախախտը կրակ է բացել սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակի հետևանքով սպանվել է։ Մահացածի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



