Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Ծառուկյան. «Մարդիկ կան, որ նույնիսկ մի սեփական կատու չեն ունեցել, բայց պաշտոն ստանալուց հետո դարձել են միլիարդատեր». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, բնականաբար, խաղի նոր կանոններ են սահմանել: Նոր կանոնների նոր տրամաբանությամբ բոլորը հավասար են օրենքի առջև, այսինքն՝ այլևս արտոնյալներ չպետք է լինեն: Սա առիթ հանդիսացավ, որ մամուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձին ու բիզնեսին առնչվող տարբեր մեկնաբանություններ շրջանառվեն: Սակայն պարզվում է, որ դրանք բոլորն էլ օդից վերցված խոսակցությունների մակարդակի են: Ասեկոսեների մակարդակի խոսակցություններին վերջ տալու և մամուլով հնչեցվող հարցադրումների մասին ամբողջական պատկեր ներկայացնելու համար «Փաստ»–ը փորձեց անձամբ Գագիկ Ծառուկյանից տեղեկանալ, թե ինչ կարծիք ունի իր անվան շուրջ ծավալվող «քննարկումների» մասին: Գ. Ծառուկյանը նշեց, որ չնայած մեր երկրում հեղափոխություն եղավ, բայց մեր երկրի լրատվամիջոցների աշխատանքի և մտածելակերպի մեջ այդպես էլ ոչ մի փոփոխություն չեղավ: «Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են, երբ ցանկանան: Մեր դռները բաց են, բայց ամենակարևորն այն է, որ մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Գագիկ Ծառուկյանը մենաշնորհներ ունի, ամենաարհեստական հարստացողն ինքն է և այլն: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ եթե Ծառուկյանը դրսի բիզնեսներից գումարներ չբերի Հայաստան, այստեղի բոլոր բիզնեսները բանկրոտի կգնան: ԱԱԾ–ն ներկայացրել է բոլոր ապօրինի հարստացածների մասին, բոլորի կենսագրությունն ու գործերը կան: Բայց որոշ լրատվամիջոցներ պատվերներ են կատարում ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում»,– ասաց Գագիկ Ծառուկյանը:

 Անդրադառնալով ցեմենտի բիզնեսում մենաշնորհային դիրք գրավելու մասին մամուլի հրապարակումներին՝ նա նշեց, որ Հայաստանում ցեմենտ արտադրող տարբեր մարդկանց պատկանող գործարաններ և տարբեր ներկրողներ կան: Եվ այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ասել, որ Հայաստանում այս ոլորտը մենաշնորհային է: «Առանց հասկանալու, որ Հայաստանում 4 ցեմենտի գործարան կա, Իրանից և Վրաստանից ներկրում են, մամուլում գրում են, թե մենաշնորհ է: Ինչպե՞ս կարելի է մենաշնորհը չտարբերել ազատ բիզնեսից: Բացի այդ, եթե ես «Արարատի» ցեմենտի գործարանին տիրություն չանեմ, անմիջապես կփակվի և 1200 աշխատող կդառնա գործազուրկ: Այդ գործարանի մեկ ամսվա աշխատանքի դեպքում միայն գազի դիմաց 3 մլն դոլար գումար եմ վճարում, հոսանքի դիմաց ամսական 1 մլն 200 հազար դոլար գումար եմ վճարում: Եթե այդ գումարները չվճարվեն, երկրորդ օրը գազն էլ, լույսն էլ կանջատեն: Խոսում են կազինոյի մասին՝ առանց հաշվի առնելու, որ ներդրողները 100 մլն դոլարի փոխարեն 150 մլն գումար են մեր երկրում ներդրել: Ամսական 900 հազար դոլար հարկ եմ վճարում միայն կազինոյից: Այդ ամեն ինչը ստուգել են, կարող են նորից ստուգել: Այս ամենի մասին առանց տեղեկանալու անհիմն լուրեր են տարածում: Դա արդարացի՞ է», – ասաց Գ. Ծառուկյանը:

 Նա նշեց նաև, որ մամուլի պատվերները ԱԱԾ–ին իր կողմը շեղելու նպատակ են հետապնդում, սակայն դա ոչ մեկին չի հաջողվի, քանի որ անվտանգության ծառայությունները բոլորի մասին էլ հստակ տեղեկությունների տիրապետում են: Խոսելով օրերս պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերված կոռուպցիոն շղթայի հայտնաբերման մասին, որի արդյունքում հսկայական գումարներ են շրջանցել պետական բյուջեն, Գ. Ծառուկյանն ասաց, որ իրականում տվյալ պահի իշխանություններն են թելադրում խաղի կանոնները: «Բոլորն էլ գիտեն, թե ով ինչով է զբաղվում, ինչ է արտահանում, ինչ է ներմուծում: Պատգամավորն ասում է՝ իրեն ինչպես ասել են, այնպես էլ աշխատել է: Հիմա խաղի կանոնները փոխվել են, և նոր վարչապետը նոր խաղի կանոններ է սահմանել, ուստի բոլորն էլ պետք է նոր խաղի կանոններով աշխատեն: Այնպես որ, բոլորն էլ գիտեն, թե Սամվել Ալեքսանյանն ինչ է անում, ինչ է «շնչում», ինչ է «ուտում», որտեղից ինչքան գումար է աշխատում: Այդ մասին բոլորը գիտեն: Կարգ ու կանոն է դրված եղել, ինքն էլ ասել է, որ աշխատել է այն խաղի կանոններով, ինչպես իրեն ասել են: Ցանկացած իշխանություն, հարկային մարմիններ, իրենք են թելադրում խաղի կանոնները, և այդ խաղի կանոններով էլ պետք է բոլորը առաջ շարժվեն»,–ասաց Գ. Ծառուկյանը: Անդրադառնալով բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից երբեմն–երբեմն դեպի իր կողմն ուղղվող «սլաքներին»՝ նա նշեց, որ օլիգարխները նրանք են, ովքեր իշխանությունը ծառայեցրել են իրենց հարստացմանը և հարստացել են պետության հաշվին: «Մարդիկ կան, որ երբեք նույնիսկ մի սեփական կատու չեն ունեցել, բայց պաշտոն ստանալուց հետո դարձել են միլիարդատերեր: Խոսքը նրանց է վերաբերում: Նրանք պետք է պատասխան տան դրա համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա բոլորն էլ գիտեն, թե ես ինչպես եմ զրոյական կարգավիճակից 30 տարիների ընթացքում կամաց–կամաց գումարներ ստեղծել և հասել այս օրվան: Աստված վերևից նայում է: Ով կարողանում է ճիշտ ապրել և աշխատել, նա էլ հաջողության է հասնում: Այսինքն, Աստված է մարդուն հաջողակ դարձնում, և ով բարի է, կամեցող է, գնահատող է, հավատարիմ է, նվիրված է, անպայման հաջողության է հասնում: Եվ նման մարդկանց մեկը հազար է դառնում: Ինչ վերաբերում է Հայաստանում ունեցած իմ բիզնեսներին, ապա կարող եք ճշտել, որ իմ դրսի բիզնեսներից ամսական 2–3 միլիոն դոլար գումար է գալիս, որ ես կարողանամ Հայաստանի իմ բիզնեսները պահել»,–ասաց Գ. Ծառուկյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME