Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Դպրո­ցի տնօ­րե­նը խնդրում է իրեն հանգիստ թողնել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի դպրոցում սովորող աշակերտուհիներից մեկի անունը վերջին պահին հանվել է դեպի Երևան էքսկուրսիա կազմակերպվող աշակերտների անունների ցուցակից: Ըստ երեխայի հոր՝ Գուրգեն Սարիբեկյանի, տնօրենն ասել է, թե երեխան հիվանդ է, հետ է տալիս, հաճախակի զուգարան գնալ է ուզում, իր հետ ճանապարհ գնալ հնարավոր չէ: Հայրը, սակայն, նշում է, որ տնօրենի պատճառաբանությունն իրականությանը չի համապատասխանում, և իր երեխայի անվան հետ են խաղում: Խտրական վերաբերմունքը Սարիբեկյանների միայն մեկ երեխայի նկատմամբ չէ: Փոքր տղայի նկատմամբ կատարված գործողությունը՝ ուսուցչի կողմից աթոռին կապելը, էլ ավելի ապշեցնող է: Երեխայի հոր խոսքով, երրորդ դասարանի աշակերտներին դասի ընթացքում հարցրել են, թե ցանկանո՞ւմ են արդյոք, որ Լուիզա Ռևազյանը լինի տնօրեն, երեխան անկեղծորեն ասել է՝ ոչ: Ինչին էլ հետևել է այս գործողությունը: Սրա հետ կապված, իհարկե, ասում են, որ խոսել են, անցած-գնացած թեմա է իրենց համար, բայց մեծ աղջկա նկատմամբ վերաբերմունքն անընդունելի են համարում: Դեռ ավելին, երբ հայրը գնացել էր տնօրենի մոտ պարզաբանում ստանալու նպատակով, իրենց միջև փոքրիկ վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչին հետևել է դպրոցի տնօրենի կողմից ոստիկանություն դիմելը: Ըստ ծնողի՝ երբ ներկայացել է ոստիկանություն, իրեն հայտնել են, որ բողոքի մեջ նշված է, թե ինքը տնօրենին վիրավորել է ու սպառնացել: Մինչդեռ խոսակցությանը ներկա մեկ այլ ուսուցիչ ոստիկանությունում ասել է, թե վիրավորանք չի հնչել: Երեխաների նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերելու փորձ ունեցող ուսուցչուհի Սիլվա Էլլարյանից դժգոհելու պատճառ ևս մեկ ծնող ունի։ Գուրգենի որդու համադասարանցու հայրը՝ Գալստյան Էդգարը պատմեց, որ իր՝ ակտիվությամբ աչքի ընկնող որդուն ուսուցիչը ոչ միայն պարանով կապել է աթոռից, այլև՝ ցուցափայտով հարվածել, կապտեցրել մատները, փակել ինչ-որ սենյակում։ Թե ինչը կարող է լինել նման վերաբերմունքի պատճառ, ծնողներն իրենք էլ չեն հասկանում: Բայց շրջապատում բոլորը մեկ ենթադրություն ունեն: Ներկայիս տնօրենը ընտրվել է նախորդ տարվա աշնանը: Աղջկա քեռին՝ Մեսրոպ Շահնազարյանը, ով որպես մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի ուսուցիչ աշխատում է հարևան գյուղում, թեև մրցույթին չի մասնակցել, բայց տնօրեն դառնալու իր ցանկության մասին ժամանակին բարձրաձայնել էր: Հիմա այս ամենը ոմանք կապում են հենց սրա հետ: Բայց ինչպես «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Մեսրոպ Շահնազարյանը, Լուիզա Ռևազյանը տնօրեն է ընտրվել 2017թ. նոյեմբերին, իսկ ինքը հավաստագիր ստացել է միայն դեկտեմբերին և ոչ մի կերպ չէր կարող «խանգարել» վերջինիս ընտրությանը: Իր երեխայի նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքի մեջ մեկ այլ ծնող՝ Սեդա Ստեփանյանը, նույն տրամաբանությունն է տեսնում: Շահնազարյանն իր ամուսնու մոտ ընկերն է: Տնօրենն այս կնոջ բարեկամուհին է, և ժամանակին ասել է՝ դուք չէիք ցանկանում, որ ես տնօրեն դառնամ: Իր՝ 9-րդ դասարանում սովորող երեխայի մաթեմատիկայի ուսուցչուհին տնօրենի մայրն է, ով երեխայի տարեկան ավարտական գնահատականը բացասական է նշանակել, և վերջինս կմասնակցի վերաքննության: Մայրը չի ժխտում, որ երեխան այդ առարկայից թույլ է, լավ չի սովորում, բայցև նշում է, որ նույն դասարանում նույն գիտելիքներով 12 աշակերտ կա: Ինչո՞ւ հենց իր երեխայի նկատմամբ են կիրառում վերաքննությունը, մտածում է հանձնաժողով կանչել, որպեսզի քննեն բոլորին: Դեռ ավելին, մյուս ուսուցիչներից լսել է, թե իբր ուսուցչուհին պատրաստվում է տղային կտրել վերաքննությունից և նույն դասարանում թողնել: Բացի ծնողներից, դպրոցի տնօրենից դժգոհություն ունի նաև աշխատակիցներից մեկը՝ մաքրուհի Աիդա Մանթաշյանը: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ հունվար ամսից իր աշխատավարձը 45 հազարից դարձել է 11 հազար: Պատճառաբանել են, որ ստիպված են կրճատումներ անում: Բայց կնոջ խոսքով, թեև ինքը դպրոցում ավելի քիչ ժամանակ պետք է մնա, բայց տնօրենն իրենից պահանջում է կատարել նախկինում պահանջվող աշխատանքը: Բայց այն դեպքում նաև 4 անգամ ավելի բարձր աշխատավարձ էր ստանում: Ըստ Մանթաշյանի՝ տնօրենը հաճախակի հորդորում է իրեն դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից: Ասում է, թե չի ցանկանում իր հետ աշխատել, պատրաստվում է այլ աշխատող ընդունել: Ըստ մաքրուհու՝ խոսքը տնօրենի բարեկամուհու մասին է: Կինն իրեն աշխատանքից հեռացնելու խնդրով դիմել էր Տավուշի մարզպետարանի կրթության վարչության ղեկավար Կարեն Նազարյանին, ով բարկացել էր ու ասել, թե տնօրենը դրա իրավունքը չունի: Դպրոցի տնօրեն Լուիզա Ռևազյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դպրոցում սովորող բոլոր 202 աշակերտների հանդեպ ուշադրությունը հավասար է, իսկ ինչ վերաբերում է երեխայի հասցեին վարկաբեկիչ խոսքերին, նշեց, թե դա իրականությանը չի համապատասխանում: Դիտարկմանը, թե վիճաբանությանը ներկա գտնված ուսուցիչը ոստիկանությունում նշել է, որ իր հասցեին վիրավորանք չի հնչել, տնօրենն ասաց, թե դա հերյուրանք է ծնողի կողմից՝ հասցված մանկավարժական կոլեկտիվին. «Մանկավարժական կոլեկտիվում չկան այնպիսի մասնագետներ, ովքեր իրենց թույլ կտան երեխայի հասցեին նման անվայել պահվածք կամ խոսակցություն»: Երեխային աթոռից կապելու երևույթը նույնպես անվայել պահվածք չէ՞: Սրան ի պատասխան, տնօրենն ասաց, թե իրեն խանգարում ենք, նա հյուրեր ունի և չի կարող երկար զրուցել: Ինչ վերաբերում է մաքրուհու աշխատավարձի կրճատմանը, ապա ասաց, թե ինքը չի կրճատել, այլ՝ պետությունը՝ հորդորելով թողնել իրենց գործերն իրենց ձևով լուծեն: Հավելենք նաև, որ Գուրգեն Սարիբեկյանի դստեր հետ կապված խնդրով երեկ ավագանու նիստ էին կազմակերպել, հրավիրել էին նաև տնօրենին և մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցչին, ովքեր, սակայն, չէին ներկայացել: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder