Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Քրեական ռեժիմի դեմ պայքարը լուծված է, անցնում են կուսակցություն հիմնելուն. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը որոշել է կուսակցություն հիմնել: Ո՞րն է լինելու կուսակցության գաղափարախոսությունը, ինչո՞ւ հիմա ի վերջո միս ու արյուն ստացավ կուսակցություն ստեղծելու գաղափարը: Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել շարժման ղեկավար, վերջերս բանտից ազատ արձակված Անդրիաս Ղուկասյանից: «Ոտքի Հայաստան» շարժումը որոշում կայացրեց նոր կուսակցություն հիմնադրել: Անվանումն այս պահի դրությամբ Հայ կառուցողական կուսակցություն է, գաղափարախոսությունը՝ տոտալ–լիբերալիզմ: Մոտակա շաբաթներում՝ հունիս ամսվա ընթացքում պլանավորում ենք մեր տեսլականն ու պետական կառավարման հայեցակարգը ներկայացնել հանրության լայն զանգվածին և անցկացնել համապատասխան միջոցառումներ՝ հիմնադիր համագումար և գրանցման գործընթացի մեկնարկ»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Ղուկասյանը: Քանի որ վերջինս ընդամենը մի քանի օր է ազատության մեջ, հետաքրքիր էր իմանալ՝ կուսակցություն ստեղծելու գաղափարը մինչ ազատազրկո՞ւմն է եղել, թե՞ դրանից հետո կամ ընթացքում: «Կուսակցություն ստեղծելու գաղափարն էապես կախված է այսօր առկա իրավիճակից: Քաղաքական առումով մեր հանրությունը մտնում է նոր փուլ: «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը քաղաքացիների միավորում է, որը ստեղծվել էր քրեական ռեժիմի դեմ պայքարելու համար: Այդ խնդիրն արդեն լուծված է: Դրա համար նոր փուլին համապատասխան նոր կառույց է անհրաժեշտ: Մենք տեսնում ենք, որ հանրությունը կարիք ունի կառուցողական առաջարկների, նոր հայեցակարգերի: Մենք փորձելու ենք օգտակար լինել հանրությանը այս ոլորտում նույնպես՝ հանդես գալով մեր առաջարկներով: Նախկինում ունեինք այդ տեսլականը: Վաղ թե ուշ շարժումը պետք է վերածվեր քաղաքական կուսակցության: Բայց դա ընդհանուր ռազմավարական տեսլական էր, իսկ հիմա, երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, բնական է, որ պետք է շարժումը վերաձևավորվի և նոր պայմաններին համապատասխան գործի»,–նշեց Անդրիաս Ղուկասյանը: Հարցին, թե կուսակցությունառատ մեր երկրում իրենց կուսակցությունը Հայաստանում գոյություն ունեցող այլ կուսակցություններից ինչո՞վ է տարբերվելու, Ղուկասյանն ասաց. «Մենք կփորձենք լինել այդ դաշտում մրցունակ: Այսօր ունենք բավական վստահության պաշար, քաղաքացիների կողմից աջակցության պոտենցիալ ենք տեսնում, փորձելու ենք դա կապիտալացնել՝ ներկայացնելով հանրությանը հստակ, պարզ, կառուցողական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանին դուրս գալ տնտեսական այս ճգնաժամային իրավիճակից»: Ղուկասյանը համոզմունք ունի, որ կկարողանան բոլոր կուսակցաշինական աշխատանքները տանել այնպես, որպեսզի արտահերթ ընտրությունների ժամանակ պատրաստ լինեն մասնակցելու դրանց: Արդյո՞ք ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունն ու գործողությունները դրական ու բավարար է համարում: «Սա անցումային փուլ է: Կառավարության գլխավոր խնդիրն է երկրում պայմաններ ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Մեծ հաշվով՝ այո՛, այն, ինչն այսօր կատարվում է, դրական ենք գնահատում: Իհարկե տեսնում ենք, որ անցումային փուլին բնորոշ այս ժամանակահատվածում ռիսկեր կան՝ հակահեղափոխական ուժերը կարող են գլուխ բարձրացնել: Գտնում ենք, որ անհրաժեշտ է բոլոր ժողովրդավարական ուժերին լինել զգոն և նման տեսակի հնարավորությունների համար հիմք չստեղծել, շարունակել պահպանել հանրային սոլիդարությունը, որպեսզի հեղափոխության արդյունքները պաշտպանվեն և կապիտալիզացվեն, նոր հնարավորություններ ստեղծվեն բոլորի համար»,– ասաց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026