Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերաքննիչ դատարանը մայիսի 30-ին հետաձգեց 10 տարի 6 ամիս ժամկետով դատապարտված Ժիրայր Սեֆիլ յանի, Գևորգ Սաֆարյանի, Գալուստ Գրիգորյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Ներսես Պողոսյանի գործով պաշտպանների բողոքարկումների քննումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գրությունը, որով նա դատարանին հայտնել էր, որ մայիսի 30-ին ժամը 12:00-ին նշանակված դատական նիստին ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չի եղել իրականացնել: Այսպիսով, նա հայտա րարեց, որ դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 6-ին՝ ժամը 12-ին: Ժիրայր Սեֆիլ յանի և մյուս ամբաստանյալների կողմնակիցները դժգոհություն հայտնեցին և չցանկացան լքել դատարանի շենքը: Մարտի 20-ին առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սիմոնի Սեֆիլ յանին մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փո խադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար: Նա դատապարտվել էր ազատազրկման 10 տարի 6 ամիս ժամկետով: Գևորգ Սաֆարյանը դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



