Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն

SOCIETY

 Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է հայ և վրացի ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով, և սա մի իրավիճակ է, երբ երկու ժողովուրդներն արմատներով են կապված իրար հետ: «Այդ արմատներն այնքան ամուր են միմյանց կապված, որ մենք այսօր պարտավորություն ունենք այդ պատմության առաջ կերտել մեր համատեղ հզոր, երջանիկ և ազատ ապագան: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունը իրապես ոգու հաղթանակի պատմություն է: Մեր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ ոգին ավելի ծանրակշիռ է, քան նյութը, սերն ավելի ծանրակշիռ է, քան հաշվարկը: Եվ սա է մեր ժողովուրդների ապրելու առաջնային բանաձևը, որովհետև մենք կարողացել ենք հաղթել այնտեղ, որտեղ թվում էր, թե չունենք ոչ մի հնարավորություն: Ցավոք սրտի, մենք հաճախ կարողացել ենք պարտվել այնտեղ, որտեղ թվում էր, թե չունենք պարտվելու ոչ մի հնարավորություն: Մեր Առաջին Հանրապետությունը, կարծում եմ, առաջին հերթին իսկապես ոգու հաղթանակ է: Եվ այդ հաղթանակի ոգին է, որ մեզ կարողացել է հազարամյակներ շարունակ ապրեցնել պատերազմների, աղետների և ցեղասպանությունների հորձանուտում»,- նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին ոգում, սիրո, համերաշխության պետություն է: «Հայաստանն այդպիսին է այսօր և այդպիսին պիտի շարունակի մնալ ընդմիշտ, որովհետև նյութականը կարելի է ջարդել, կոտրել, ոչնչացնել, իսկ այն, ինչը կապված է մտքի և ոգու հետ անջարդելի է, անկոտրում է, անհաղթահարելի է: Եվ ես ուզում եմ, որ այս ոգեղենը լինի հայ-վրացական հարաբերություններում: Մենք այդ ոգու և ոգեղենի վրա պետք է կառուցենք հարաբերությունները մեր եղբայրական երկրի հետ, իսկ մեր ժողովուրդները պիտի համատեղ նորանոր հաղթանակներ կերտեն ու կերտեն համատեղ երջանկություն խաղաղ, ազատ ու երջանիկ տարածաշրջանում, այս տարածաշրջանն այդպիսին պիտի դառնա»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը իր ելույթում հիշեցրեց, որ 100 տարի առաջ Թիֆլիսում  Հայոց ազգային խորհրդի որոշմամբ դրվել են Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հիմքերը: «Ցեղասպանության արհավիրքով անցած հայ ժողովուրդը վերականգնեց անկախ պետականությունը: Այն, ինչը շատ շատերի համար անհնարին էր, հայերի համար հնարավոր դարձավ: Դա հնարավոր դարձավ բազմաթիվ քաջորդիների արյան գնով, որոնք մայիսյան հերոսամարտերին հայրենիքի ազատության համար տվեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Մայիսյան հերոսամարտերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր ժողովրդի կամքն անսասան է»,- ընդգծեց դեսպանը:

Մինչ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը մասնակցելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Երիտասարդության տանը մասնակցեց Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը:  

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder