Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան կայցելի Հայաստան

SOCIETY

«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 31-ին կժամանի Երեւան։

«Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան կժամանի Հայաստան՝ մասնակցելու 2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը եւ դրան նախորդող հատուկ միջոցառումների շարքին։ Այս տարի հանդիսավոր միջոցառումների եռօրյակը տեղի կունենա հունիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, եւ կամփոփվի«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անվան ազդարարմամբ։ Կարեւորագույն միջոցառումներից են լինելու նաեւ Aurora Dialogues ամենամյա քննարկումները, որոնք միջազգային նոր հարթակ են, ուր մարդասիրության եւ բիզնեսի ոլորտների առաջատարները հավաքվում են քննարկելու, թե համաշխարհային հանրությունը ինչպես կարող է իմաստալից ազդեցություն ունենալ աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների լուծման գործում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թոմ Քաթինան Երեւան կժամանի մայիսի 31-ին եւ կսկսի իր ուղեւորությունը Հայաստանով եւ Արցախով։ Հունիսի 4-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանում նա հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին եւ ծառ կտնկի Հիշողության պուրակում։ Նույն օրը նա կմասնակցի իրեն իբրեւ «Ավրորա» մրցանակի 2017 թվականի դափնեկրի պատկերող հատուկ նամականիշի թողարկման շնորհանդեսին։

Որպես կաթոլիկ միսիոներ՝ Թոմ Քաթինան ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից մեկնելով Սուդան՝ փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական բժիշկը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Իր ցուցաբերած անձնվիրության եւ մարդկությանը մատուցած ծառայությունների համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ստեղծված Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, նրան արժանացրել է «Ավրորա» մրցանակի։

Նուբա լեռների բնակիչներին սպասարկող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան հունիսի 5-ին կժամանի Զանգեզուր եւ կանգ կառնի Սիսիանի զինվորական հոսպիտալում, որտեղ կհանդիպի գործընկեր բժիշկների հետ։ Հանդիպմանը կհետեւի Սիսիանի Մշակույթի տանը կազմակերպված զրույց տեղի բուժաշխատողների եւ այլ մասնագիտական անձնակազմերի հետ։ Այստեղ կցուցադրվի նաեւ «Ոչ նուբացի  բժիշկները Նուբայում» ֆիլմը, որն ամփոփում է այն երեք հայ բժիշկների գործունեությունը, որոնք 2017 թվականի մայիսին բժիշկ Քաթինային փոխարինելու համար մեկնեցին Նուբա լեռներ՝ հնարավոր դարձնելով Թոմ Քաթինայի ներկայությունը 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։

Մրցանակի հյուրը հնարավորություն կունենա նաեւ վայելելոււ Հայաստանի հարավը՝ այցելելով Գորիս, Հալիձոր, Տաթեւի վանական համալիր եւ «Տաթեւեր» ճոպանուղի։ Տեղի համայնքի հետ հանդիպումից հետո Թոմ Քաթինան կմեկնի Արցախ, որտեղ կհանդիպի նաեւ արցախցի երիտասարդության, ուսանողության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ բժիշկների ու պետական պաշտոնյաների հետ։

Անցյալ տարվա նմանատիպ այցելության ընթացքում բժիշկ Քաթինան, խոսելով Հայաստանի մասին, ասել է. «Այսպիսի հյուրընկալության կյանքումս երբեք չեմ հանդիպել եւ խորապես զգացված եմ Հայաստանի ժողովրդից։ Երբ եկա, ինձ թվաց, թե ընտանիքիս հետ եմ։ Ու մեկը չէ՝ բոլո՛րն էին այդպիսին։ Ուր գնայի, միեւնույն ընդունելությանն էի արժանանում։ Դուք շատ ուրույն մի բան ունեք այստեղ, իսկապե՛ս։ Կուզեմ հայ ժողովուրդն իմանա, որ անչափ բացառիկ բան ունի իր երկրում։ Մի՛ կորցրեք դա»։

Հայաստան այցելությունից հետո Թոմ Քաթինան կվերադառնա Սուդան՝ շարունակելու իր գործը։

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder