«Աճպարարության» հեղինակը Վախթանգ Միրումյանն է. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ տարածված լուրերի, ԱԱԾ ստուգումների արդյունքում ոչ միայն «Երևան սիթի», այլև «Նոր Զովք», «Սաս» խոշոր ցանցային առևտրի կետերում հայտնաբերված խախտումներից մեկը վերաբերում է «կողմնակի» ՀԴՄ-ներով աշխատելու պրակտիկային: Այսինքն՝ առևտուրը կատարվում է ոչ միայն հիմնական կազմակերպության, այլ նաեւ առանձին Ա/Ձ-ների միջոցով: Այսպիսով, հնարավոր է դառնում շրջանառությունը «մասնատել» և մինչև 50 միլիոն շրջանառության դեպքում հարկվել ոչ թե 20, այլ ընդամենը 5 տոկոսով: «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, պետբյուջե ահռելի չափով պակաս գումար վճարելու նման «գյուտարարության» հեղինակը ոչ թե այդ կազմակերպություններն են, այլ բյուջեի մուտքերի պատասխանատու կառույցի՝ ՊԵԿ-ի արդեն նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



