Պարտադիր կուտակային համակարգը հետաձգվել է. Մանե Թանդիլյան
SOCIETYԿուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչեւ 2019 թ.-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկն արվել է օրենքը լրամշակելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
«Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն»,-նշեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ իրենք արդեն օրենքի նախագծի մշակման հետ կապված խելամիտ առաջարկներ է ստացել, որոնք կարելի է դիտարկել:
Հարցին, թե արդյոք խնդիրներ չե՞ն լինի՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն մի քանի տարի գործում է, Թանդիլյանը պատասխանեց. «Խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ, անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետներ՝ լավագույն լուծումը գտնելու համար»:
Ինչ վերաբերում է Հայաստանում աղքատության կրճատմանը, նախարարն ասաց, որ աղքատության տոկոսը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը:



