Տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով. Բրիջիթ Բրինք
INTERNATIONAL NEWSԻնձ ոգեւորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը եւ ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով, ովքեր այսպիսի մեծ նվիրումով ու ջանասիրությամբ ձգտում են կերտել իրենց երկրի պայծառ ապագան: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում նշել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը:
ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը իր շնորհավորանքներն է հղել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 1-ին հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ:
«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան եւ այս այցի ընթացքում էլ այն կրկին աչքի ընկավ իր ամենաազդեցիկ ու ամենակարեւոր ռեսուրսով՝ իր մարդկանցով»,-ընդգծել է նա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



