Հարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպե
INTERNATIONAL NEWSՄիջազգայի ամենակարճ չվերթը բացվել է Հարավային Ամերիկայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Lenta.ru-ն, չվերթն իրականացնում է Aruba Airlines ավիաընկերությունը:
Այն միմյանց է կապելու Արուբա կղզին՝ Նիդերլանդների արտասահմանային տարածքը և վենեսուելական Պունտո Ֆիջո քաղաքը: Հեռավորությունը կազմում է 80 կմ և թռիչքը տևում է 8 րոպե: Չվերթներն իրականացվելու են երկուշաբթի և ուրբաթ օրերին, տոմսերի գները սկսվելու են 200 դոլարից:
Աշխարհի ներքին ամենակարճ չվերթը տևում է ընդամենը 2 րոպե և իրար է կապում Օրկնեյան կղզիների Ուեսթրեյի և Պապա Ուեսթրեյի օդանավակայանները Շոտլանդիայում: 2017 թվականի սեպտեմբեր ամսին ամենակարճ ավիաչվերթը եղել է Հոնկոնգից մինչև Տայբեյ (Թայվան):
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



