Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին
SOCIETYՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի մեքսիկացի սանին կոչ արեց հորդորել Մեքսիկայի մյուս ընկերներին ևս գալ և սովորել այստեղ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը նման հորդորով դիմեց դպրոցում կատարած շրջայցի ընթացքում իրեն հայերենով բարևած ուսանողին:
«Ես սիրում եմ Հայաստանը»,-Մեքսիկացի ուսանող Մաքս Լոպեզը մոտեցավ և հայերենով ասաց վարչապետին:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ իր հետևից այս դպրոց մեքսիկացի այլ ուսանողներ բերե՞լ է արդյոք: Մաքսն անցավ անգլերենի՝ իրենից հետո դեռ եկողներ չեն եղել, սակայն իրենից առաջ շատ են եկել:
«Դու պետք է ասես մեքսիկացի քո ընկերներին, որ իրենք էլ գան ու սովորեն այս դպրոցում»,- ասաց Փաշինյանը: Մաքսը նշեց՝ անպայման կհորդորի ընկերներին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



