Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո)
SOCIETYԱյսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ԶԻԼ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել եւ ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ Գազելի մեջ եղել է 20 ուղեւոր ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր եւ վիրավորներ չեն եղել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



