Մայրաքաղաքում Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով
SOCIETYՎաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած վերջին զանգի տոնական միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված համերգով: Տոնախմբող շրջանավարտներին միացել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը շրջել է Ազատության հրապարակում, շնորհավորել ու իր բարեմաղթանքներ է հղել շրջանավարտներին:
Օրվա գլխավոր միջոցառման ընթացքում հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունել են հայկական էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները: Վերջին զանգին նվիրված տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչև ուշ երեկո և եզրափակվել տոնական հրավառությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



