Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 25-ին, ժամը 16:53-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 9ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ավշին Ղալամ Հուսեին Փուրի դին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



