Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Դրամահավաքության մասին ահազանգից մինչև ուսումնարանին շենքից զրկելու ԿԳՆ բանավոր կարգադրություն. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Փաստ» օրաթերթի խմբագրությունը ահազանգ էր ստացել, որ Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի դասասենյակները վերանորոգելու համար աշակերտներից գումար են հավաքում: «Չնայած կրթության նորանշանակ նախարարի հորդորներին, մեր ուսումնարանում շարունակում են գումարներ հավաքել: Ավելին, ասել են՝ եթե գումարը չբերեք, ուսումնարանից կհեռացնենք»,–ասաց աշակերտի ծնողը: Մեր հարցին, թե մյուս ծնողները դրամահավաքին ինչպես են վերաբերվում, ահազանգողն ասաց՝ «… սուս ու փուս փողերը բերում են: Ուիշ ինչ պետք է անեն»: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստ»–ը դիմեց ուսումնարանի տնօրեն Սոնա Գրիգորյանին, ով իրենց մոտ դրամահավաքի մասին լուրից այնքան զարմացավ, որ ակամայից միտք ծագեց, թե ահազանգը հավանաբար սովորական զրպարտություն է եղել: Տնօրենը դրամահավաքի մասին տեղեկությունը ստուգելու համար որոշ ժամանակ խնդրեց: Մոտ կես ժամ անց զանգահարեց և ասաց, որ պարզել է, թե ինչի մասին է խոսքը եղել: «Մենք մի դասասենյակ ունենք, որը ուսուցչանոցի կողքին է գտնվում, բայց քանի որ բաժանարար պատերը շատ բարակ են, ուսուցչանոցի խոսակցությունները խանգարում են դասապրոցեսին: Ուստի այդ խմբի ղեկավարը ժողովի ժամանակ առաջարկել է ծնորղներին, որ օգնեն գիպսակարտոնով պատը մեկուսացնել, որպեսզի ուսուցչանոցի աշխատանքը չխանգարի դասապրոցեսին: Բայց որևէ դրամահավաք չի եղել: Նույնիսկ երեխաներից մեկի պապիկն ասել է, որ ինքը շինարար է և կարող է այդ հարցը ինքը լուծել: Նա խոստացել է նաև շինանյութը բերել ու այդ պատը մեկուսացնել»,–ասաց Ս. Գրիգորյանը: Նա ասաց նաև, որ ուսումնարանը նախորդ կառավարության պատճառով է հայտնվել «փողոցում», իսկ այսօր ո՛չ տարածք ունի, ո՛չ էլ նորմալ դասասենյակներ: Այդ պայմաններում աշխատելով՝ մի կերպ են կարողանում դասապրոցեսները կազմակերպել, դեռ այդքանից հետո էլ ծնողներն են բողոքում, թե ուսումնարանում դրամահավաք են կազմակերպում: «Ես տարածք չունեմ, ի՞նչը վերանորոգեմ: Բացի այդ, մեզ մոտ աշխատողները բոլորը նվիրյալներ են, իսկ աշակերտները հիմնականում սոցիալական ծանր պայմաններում են ապրում: Նման երեխաներից ինչպե՞ս կարող ենք գումար հավաքել»,– ասաց ուսումնարանի տնօրենը: Նա նշեց նաև, որ ուսումնարանը «փողոցում է հայտնվել» մարտի 26–ից հետո, երբ ԿԳՆ–ից Գրիգոր Հասրաթյան 3 հասցեում գտնվող ուսումնարանի շենքն ազատելու մասին բանավոր կարգադրություն է ստացվել: Դրա փոխարեն նրանց առաջարկել են տեղավորվել Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող թիվ 94 ավագ դպրոցի մասնաշենքերից մեկում, որտեղ դասեր են անցկացնում հիմնանորոգման տակ գտնվող թիվ153 դպրոցի աշակերտները, այդտեղ են գտնվում նաև սոցիալական ապահովության Մաշտոցի տարածքային բաժինը, երաժշտական դպրոցը, իսկ մասնաշենքի մեկ ու կես հարկն էլ տրամադրվել է իրենց ուսումնարանին: «Մեզ մեկ շաբաթ ժամանակ տվեցին, որպեսզի մենք մեր հին տարածքն ազատենք: Եկանք այստեղ, մի կերպ տեղավորվեցինք: Որոշ վերանորոգման աշխատանքներ իրականացրեցինք, խոհանոցը սարքեցինք, բայց մեր աշակերտներից ոչ մի լումա չենք հավաքել: Նույնիսկ մտքիս ծայրով անգամ չի անցել, որ երեխան պետք է գումար բերի, որ ես տարածքը վերանորոգեմ: Ամբողջը մեր խնայած գումարների հաշվին ենք իրականացրել: 17 թվից գումարի մնացորդ կար, բացի այդ վճարովի խմբի արտաբյուջետային գումարներով ենք վերանորոգումն իրականացրել: Շենքը, որտեղ հիմա գտնվում ենք, այն աստիճան անմխիթար վիճակում է, որ եթե անգամ բոլոր ուսանողներից մի տարի շարունակ գումար հավաքեմ, միևնույն է, այս շենքը հնարավոր չի վերանորոգել»,–ասաց ուսումնարանի տնօրենը: Խոսելով ուսումնարանի նախկին շենքի մասին՝ նա նշեց, որ նախկին շենքը պետք է վաճառվեր, սակայն երբ թավշյա հեղափոխություն եղավ, նախորդ իշխանությունները չհասցրեցին այն «իրացնել»: «Հիմա մենք ոչ այստեղի բնակիչ ենք, ոչ այնտեղի, իսկ հետո ինչ է լինելու՝ չգիտեմ: Այնքան անորոշ վիճակում ենք, որ չգիտենք՝ ինչ պետք է լինի այս ամենի վերջը: Երևի մեր բախտից էր, որ այս հեղափոխությունը եղավ, հիմա հույս ունեմ, որ նոր նախարարը մեր հարցերին ընթացք կտա ու ինչ–որ լու- ծում կառաջարկի»,–ասաց Ս. Գրիգորյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder