Այն, ինչ չգիտեք հորոսկոպների մասին. կենդանակերպի ո՞ր համաստեղության տակ են ծնվել աստղերը. Խոյ
LIFE
Բազմաթիվ մարդիկ սիրում են կարդալ հորոսկոպներ, իմանալ այն մասին, թե ինչ է իրենց սպասվում վաղը: Ավելին, մեզնից շատերը չեն կարողանում ապրել առանց աստղագուշակների, քանի որ դրանք ապագայի յուրատեսակ կանխագուշակություն են: Հաճախ մենք դրանցում որոնում ենք մեր հարցերի պատասխանները:
Սովորական հասկացությամբ հորոսկոպները բացատրում են երկնային մարմինների, Արեգակի, Լուսնի, աստղերի ու մյուս մոլորակների գրաված դիրքը մարդու ճակատագրի վրա:
Հորոսկոպ գտնելը մեր օրերում խնդիր չէ: Գրեթե ամեն մի թերթում, ամսագրում կան առանձին համարներ՝ նվիրված հորոսկոպներին:
Այսօրվա դրությամբ գոյություն ունեն հորոսկոպների բազմաթիվ տեսակներ՝ կենդանակերպի, արևմտյան, արևելյան, հունական, տիբեթական, ծաղկային, դրուիդների, թեմատիկ և այլն:
Մշակվում են ընդհանուր հորոսկոպներ, սակայն կան նաև այնպիսիք, որ նվիրված են առանձին թեմայի: Առավել կարևոր է համարվում աստրալ հորոսկոպը, որի շնորհիվ մարդիկ հաճախ որոշում են իրենց համատեղելիությունը մյուսների հետ:
Հայտնիները ևս բացառություն չեն: Բազմաթիվ հայտնի մարդիկ հավատում ու վստահում են հորոսկոպներին, իսկ նրանցից ոմանք անգամ ունեն առանձին մասնագետներ, որոնք հատուկ նրանց համար կատարում են կանխատեսումներ:
Past.am-ը ներկայացնում է հայտնիների ցուցակը, ովքեր ծնվել են խոյի կենդանակերպի նշանի ներքո:
Ռիզ Ուիզերսփուն
Էլթոն Ջոն
Լեդի Գագա
Սառա Ջեսիկա Փարքեր




















































