Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լեռնիկ Ալեքսանյան. «Այս օրերին նույն բաներն են տեղի ունենում, ինչ ժամանակին տեղի ունեցան ՀՀՇ–ի ու ՀՀԿ–ի օրոք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեղավորը միշտ ժամանակի իշխանություններն են 

ՀՀԿ–ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, թավշյա հեղափոխություն իրականացնելու պատճառները բավականին շատ էին: Եվ դրանք ինչքան էլ վերլուծենք, միևնույն է, այսքան կարճ ժամանակում դժվար է բոլոր պատճառները միանգամից ներկայացնել: «Բաներ կան, որ հետո ավելի լավ կերևան: Այսինքն, փաստեր կան, որոնց առաջացման պատճառները երևում են որոշ ժամանակ հետո: Իսկ պատճառները շատ են և իրոք շատ հարցերում դրականի հետ միասին կային նաև բացասական երևույթներ, որոնք 90– ական թվականներից էին կուտակվել»,– ասաց նախկին պատգամավորը: Նրա դիտարկմամբ, սովորաբար, երբ զրոյից անկախ պետություն է ձևավորվում, բնականաբար ժողովրդի ակնկալիքները շատ ավելին են լինում, քան իրականում հնարա­ վոր է իրականացնել: Եվ երկար տարիներ անկախություն չունենալու պատճառով մեզանում առաջացան նաև ներքին խնդիրներ, որոնց համար հասարակությունը մեղադրել է միայն տվյալ ժամանակների իշխանություններին: «Բոլոր բացասական երևույթների համար մեղադրվում են այդ ժամանակների իշխանությունները: Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ Տեր–Պետրոսյանին էին մեղադրում, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ՝ Սարգսյանին: Համոզված եմ, որ վաղը, մյուս օրն էլ բոլոր դժգոհությունները կապելու են այս իշխանությունների հետ: Աստված տա, որ այդպես չլինի:

Կոմունիստից ՀՀՇ, ՀՀԿ, հիմա էլ՝ նոր իշխանություն

Փորձառու ՀՀԿ–ականի դիտարկմամբ, իշխանությունների հաջողության չհասնելու ինչպես օբյեկտիվ պատճառներ են եղել, այնպես էլ սուբյեկտիվ: Դրանցից ամենահիմնականն այն է, որ իշխանություն լինելու ձգողականությունը շատ մեծ է, որի պատճառով էլ տարբեր պատեհապաշտներ, կոռումպացված մարդիկ գալիս են ու մտնում իշխանության մեջ: «Կոմունիստներից եկան դեպի ՀՀՇ, ՀՀՇ-ից եկան դեպի Հանրապետական կուսակցություն, և համոզված եմ, որ ՀՀԿ–ից էլ անցնելու են այսօրվա իշխանությունների կողմը: Դրանք ապաքաղաքական տարրեր են, որոնց իրենց բիզնեսից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Սրանից էլ կորչում է հավատն իշխանությունների, քաղաքական ուժերի նկատմամբ: Եվ երբ մի բան ասվում է ու ժամանակի ընթացքում չի իրագործվում, ոչ միայն իշխանությունների հանդեպ է հավատն ու վստահությունը կորչում, այլ բոլոր քաղաքական ուժերի: Ու ինչքան էլ լավ ծրագրեր լինեն, կոռուպցիայի և մյուս արատավոր երևույթների դեմ պետք է ժողովուրդը մշտապես պայքարի: Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին, ապա նրանք պետք է այնքան զգոն լինեն, որ թույլ չտան նման տարրերը մտնեն իշխանության մեջ»,–համոզված է Լ. Ալեքսանյանը: Նրա կարծիքով, խնդիրները միայն բուրգի վերին օղակներից չեն սկսվում, քանի որ ամենավերին օղակներում նստածները երբեմն շատ–շատ են ուզում այս կամ այն երևույթը վերացնել, բայց դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ կան այնպիսի երևույթներ, որոնք իրականում ամենաշատն են խանգարում:

Փողը պաշտամունք դարձավ, հարաբերությունները կեղտոտվեցին

ՀՀԿ–ի անհաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ փողը դաձել էր պաշտամունք: Եվ դա միայն իշխանական բուրգի վերևներում չէր, համոզված է Լ.Ալեքսանյանը: Փողային մոլուցքի պատճառով այս ընթացքում վերացան շատ արժեքներ, որոնք ավանդույթներով էին գալիս: Այսինքն, ոչ միայն արժեհամակարգը խախտվեց, այլ փողային պաշտամունք առաջացավ և փողը դառավ ոչ թե միջոց, այլ՝ նպատակ: «Եվ մարդիկ փողի համար սկսեցին և՛ քաղաքական, և՛ տնտեսական դաշտերը, և՛ մարդկային հարաբերությունները կեղտոտել: Պարզ է, չէ՞, թե հեղափոխություններից հիմնականում ովքեր են օգտվում: Շատ պետու­ թյուններ դա անցել էին, ու մենք էլ պետք է անցնեինք: Եվ ստեղծված իրավիճակի մեղավորները ոչ միայն օրվա իշխանություններն են, այլև հասարակության տարբեր շերտերը նույնպես: Մեղքերը բավականին շատ են, իսկ այսօրվա համար բոլորս միասին ենք մեղավոր: Մեղավոր են նաև այն մարդիկ, ովքեր այսօր մեղադրում են նախորդ իշխանություններին»,–համոզված է Լ. Ալեքսանյանը:

Կուսակցությունն օգտագործում են փող աշխատելու համար

ՀՀԿ–ականի կարծիքով, կորցրածը վերականգնելու համար առաջինը՝ պետք է նախ հավատը վերականգնել: Սա է ամենակարևոր գործոնը, և եթե ժողովուրդը հավատա ու այդ սկզբունքը չխախտվի, ամեն ինչ ավելի հեշտ կստացվի: «ՀՀՇ–ի, ՀՀԿ–ի հանդեպ հավատը կորավ, քանի որ կուսակցություններ մտան մարդիկ, որոնք ոչ թե աշխատանք կատարելու, այլ պաշտոն ունենալու ու դրանից օգտվելու համար էին պայքարում: Այն մարդիկ, որոնք մի կուսակցությունից անցան մյուս կուսակցություն, այսօր էլ իրենց նպատակներին հասնելու համար ամեն ինչ կանեն, որպեսզի ներկա իշխանության մեջ մտնեն:Եվ սա կշարունակվի այնքան, մինչև ժողովուրդն այդ ամենը չհասկանա ու թացը չորից չտարբերի»,–ասաց Լ. Ալեքսանյանը: Նա շատ է ուզում, որ այսօրվա իշխանությունների հանդեպ հավատը հանկարծ չկորի: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ն փրկելուն, ապա դրա համար ամենաառաջին քայլը, որը պետք է անել, ըստ Ալեքսանյանի, ինքնամաքրվելն է: «ՀՀԿ–ին ինքնամաքրում սպասվում է: Ու քանի որ այսօր ՀՀԿ–ն իշխանության չի, ապա շատ մարդիկ իրենց կամքով կհեռա­ նան կուսակցությունից: Այդ մարդիկ ոչ միայն պաշտոնյաներ են, այլև՝ գործարարներ, որոնց միայն պետք է, որ օրվա իշխանու­ թյունների կողքին լինեն, որպեսզի իրենք իրենց ազատ զգան: Ու եթե ՀՀԿ–ն ճիշտ քաղաքականություն վարի, ապա չի բացառվում, որ ժամանակի ընթացքում կրկին ժողովրդի մոտ վստահություն ձեռք բերի»,–ասաց Լ. Ալեքսանյանը:

Ռևա՞նշ, թե՞ փողակռիվ

Ներկա իշխանություններին դեռ լուրջ փորձություններ են սպասվում, բայց չպետք է նրանք թույլ տան այն սխալները, որոնք տեղի ունեցան անցած իշխանությունների ժամանակ: «Չպետք է խոսքի ու գործի մեջ տարբերություն լինի, հակառակ դեպքում ոչինչ էլ չի ստացվի: Եվ եթե մի քիչ ուշադիր նայեն, կտեսնենք, որ այս օրերին նույն բաներն են տեղի ունենում, ինչ տեղի ունեցան ՀՀՇ–ի, հետո ՀՀԿ–ի օրորք: Արդեն իշխանության մեջ են մտել մարդիկ, որոնք չպետք է լինեին»,–ասաց նախկին պատգամավորը: Նրա կարծիքով, կարևոր է նաև, որ նոր իշխանությունները գնահատական տան նախորդ իշխանությունների գործունեությանը: «Տանել, նստեցնել պետք չի, բայց ես այն կարծիքին եմ, որ անպայման յուրաքանչյուր անհատի մասով պետք է ճիշտ գնահատական տրվի: Եվ բացի սևից ու սպիտակից, պետք է գնահատական տան մարդկանց աշխատանքին, կյանքին, կենսագրությանը, գործունեությանը: Դա շատ կարևոր է: Օրի­ նակ, ես գիտեմ ՀՀԿ–ականներ, ովքեր իրենց ընտանիքը հազիվ են պահում, ու նրանք պետք է գնան խառնվեն այն ՀՀԿ–ականներին, որոնք կոռուպցիայով և այլ արատավոր երևույթներով են զբաղվել: Եվ եթե այս ամենին գնահատական չի տրվում, մարդիկ մտածում են, որ այսօր կարելի է զբաղվել փող աշխատելով, իսկ վաղը կարելի է կուսակցությունը փոխել ու դառնալ ուրիշ կուսակցության նորացված անդամ: Եվ չի կարելի բոլոր ՀՀԿ–ականներին կաշառակերներ համարել: Այն ժամանակ ՀՀՇ–ի, հիմա ՀՀԿ–ի մեջ շատերը կան, որ ինչպես մաքուր մտել են կուսակցություն, նույն ձևով էլ մաքուր են մնացել, բայց հայտնվել են քաղաքական լուսանցքներում»,–ասաց Լ. Ալեքսանյանը:

ՀՀԿ–ն պետք է եզրակացություն անի

ՀՀԿ–ի մեջ տարբեր մտածողություն ունեցող մարդիկ կան: Պատգամավորի համոզմամբ, ՀՀԿ–ն ունի իր կմախքը, որտեղ շատ կարգին մարդիկ կան և այն ամեն ինչի մասին, որ խոսվում է, նրանք բացարձակ կապ չունեն: «Ես կարծում եմ, որ ՀՀԿ–ն պետք է եղածից եզրակացություն անի և ոչ թե ռևանշի գնա, այլ ինքնակազմակերպվի, ինքնամաքրվի և եթե քաղաքական դաշտում ուզում է մնալ, ապա պետք է փորձի ժողովրդի վստահությունը նորից ձեռք բերել, քանի որ ամեն ինչ ժողովրդի վստահությունից է կախված: Ժողովուրդը իմաստուն է, ճիշտ է՝ մի քիչ ուշ է իր գնահատականը տալիս, բայց տալիս է: Հարկավոր է փորձել բարոյահոգեբանական արժեհամակարգը պահպանել, ոչ թե միայն ռևանշի գնալու մասին մտածել: Եվ չնայած մամուլով այսօր այլ կարծիք է հնչում, սակայն ես կարծում եմ, որ ինքնամաքրվելու ու ժողովրդի վստահությունը շահելու բոլոր տվյալները կան ՀՀԿ–ում, բայց թե մնացածն ինչպես կստացվի, ժամանակը ցույց կտա, հիմա վաղ է ասել»,– եզրափակեց Լ. Ալեքսանյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia