Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Բուհերը հակասում են իրար. երիտասարդական հիմնադրամի պարտադրանքն ու հետ վերադարձվող տոկոսները

SOCIETY

Օրեր առաջ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր Facebook-յան էջում հայտնել էր, որ «այսուհետ պետական բուհերը չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների»: Հայտարարությունից հետո բազմաթիվ արձագանքներ եղան, հրապարակվեց նաև հիմնադրամի 2017 թ. հաշվետվությունը, ըստ որի՝ նշված տարում պետական բյուջեից մուտքերի չափը կազմել է ավելի քան 279 միլիոն դրամ: 2017թ. ՀԵՀ-ի բյուջեն, ընդհանուր առմամբ, կազմել է ավելի քան 778 միլիոն դրամ:

Past.am-ը մինչ հաշվետության հրապարակումը փորձել էր մի շարք բուհերից պարզաբանումներ ստանալ: Մասնավորապես՝ որքանո՞վ է պարտադրվել իրենց վճարել այդ գումարները, և որքա՞ն գումար են փոխանցել, օրինակ, 2017թ.-ին: Այսպես՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ ԵՊՀ-ն 2001 թվականից ուսման վարձերից գոյացած բյուջեի 2%-ը փոխանցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որն իր հերթին փոխանցված գումարի 50%-ը հետ է ուղարկել համալսարանին՝ երիտասարդական ծրագրերի և որոշ ուսանողների վարձերի փոխհատուցման համար։

«Այդ ծրագրերի մի զգալի մասը կապված էր Արցախի հետ՝ ուսանողական այցելություններ, տարբեր միջոցառումներ ևն: Գումարի փոխանցումը եղել է կամավոր, սակայն ՀԵՀ-ի ստեղծման ընթացքում պայմանավորվածություն է եղել իշխանությունների և պետական բուհերի ռեկտորների միջև, որ ուսման վարձերը կազատվեն ԱԱՀ-ից։ Փոխանցված գումարը, կախված այդ տարվա բյուջեից, տարբեր է եղել. 2017թ.-ին՝ 125 միլիոն դրամ, 2016թ.-ին՝ 120 միլիոն, 2015թ.-ին՝ 121 միլիոն»,-նշել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Իսկ Մանկավարժական համասարանը, ըստ հաշվետվության, 2017 թ.-ին հիմնադրամին փոխանցել է 49 միլիոն դրամ:

ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը Past.am-ին տված գրավոր պատասխանում ընգծել է, որ տարիներ ի վեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին փոխանցվել է Մանկավարժական համալսարանի ուսանողների ուսման վարձից ստացված գումարի ՝ շահույթի 2 %-ը, որը գումարային արտահայտության մեջ փոփոխական է, քանի որ տարեցարի փոխվում է ուսանողների թիվը. «Փոխանցված գումարի կեսը միշտ վերադարձվել է համալսարանին՝ ուսանողական տարբեր ձեռնարկների ու միջոցառումների կազմակերպման նպատակով, մյուս կեսը երիտասարդական հիմնադրամի կողմից տրվել էր հիմնականում որպես ուսման վարձավճար՝ անվճարունակ կամ քիչ վճարունակ ուսանողների համար՝ ապահովելով որոշակի զեղչ նրանց համար: Գումարի մի մասն էլ վերապահվել է այդ կազմակերպության նպատակների համար»:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Շուշան Դանիելյանն էլ, պատասխանելով վերոնշյալ հարցադրումներին, մեզ հետ զրույցում նախ ընդգծեց. «Համալսարանի կանոնադրության մեջ կետ կա, և բացի այդ, կա որոշում, ըստ որի՝ բոլոր պետական բուհերն իրենց վճարովի համակարգի եկամուտների երկու տոկոսը փոխանցում են հիմնադրամին»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ Բժշկական համալսարանն այդ գումարները պարտադիր է վճարե՞լ, նա արձագանքեց. «Այո, քանի որ համապատասխան որոշում կա բուհի կոնանադրության մեջ»:

Շուշան Դանիելյանը հայտնեց նաև, որ գումարի չափը որոշվում է ըստ վճարովի համակարգում սովորող ուսանողների թվի:

Ըստ հրապարակված հաշվետվության՝ Բժշկական համալսարանը 2017թ.-ին հիմնադրամին է փոխանցել 80 միլիոն դրամ:

Նկատենք, որ բուհերի պարզաբանումների մեջ հակասություն կա: Ըստ էության, պայմանավորվածությունները տարբեր բուհերի հետ ևս տարբեր են, ինչի մասին են վկայում մեր ստացած պարզաբանումները: Ինչպե՞ս է ստացվում, որ երկու բուհերի դեպքում գործել է , այսպես ասած, 50 %-ի սկզբունքը, մյուսի՝ Բժշկական համալսարանի դեպքում, կրկին հաշվի առնելով պարզաբանումը, գումարի կեսը հետ վերադարձնելու մասին ոչ մի խոսք չկա: Հակասությունների շարքը կարելի է շարունակել, բայց խնդիրն, ըստ էության, ոչ թե բուհերն են, այլ հիմնադրամը, որը, փաստորեն, տարիներ շարունակ կլորիկ գումարներ է ստացել: Ընդ որում, անհասկանալի է հենց հետվերադարձի հանգամանքը: Տարօրինակ է, թե ինչու էր գումարը գնում հիմնադրամ, այնուհետ մի մասը հետ վերադառնում: Մի խոսքով, հարցեր, որոնց պատասխանը երևի կտան իրավապահ մարմինները:

Աննա Բադալյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder