Լիլիթ Մակունցը կարևորում է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը
SOCIETY
Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ներկայացրել է ոլորտում իրականացվելիք փոփոխությունների գերակայությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ առաջնահերթ խնդիր է օրենսդրական դաշտի կարգավորումը:
«Հուշարձանների պաշտպանությունը, իհարկե, պետք է լինի գերակա շահ, մշակութային կյանքի ակտիվացումը և հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելը նույնպես կարևորում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մակունցը:
Նախարարը նաև ընդգծեց, որ հավասար պայմանների ապահովումն ու թափանցիկ գործելաոճը պետք է լինի մշակույթի նախարարության գերակայություններից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



