Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել
SOCIETYՄայիսի 22-ին ժամը 13:30-ի սահմաններում Հայաստանի հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Մարտին Խաչատրյանը զորակոչվել է 2017 թվականին, Գյումրիի զինկոմիսարիատից:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



