Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Դատավորը մերժեց ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը. տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցչի բացարձակ իրավունքները խախտված են

SOCIETY

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան, Կենտրոնի նստավայր) վարույթում է գտնվում տուժող սփյուռքահայ բարերար Արփի Մերասի և ամբաստանյալ «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը:

Այսօր կայացած դատական նիստում դատավարության կողմերը հանդես եկան ճառով, սակայն մինչ այդ Ա.Մերասի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդություն հայտնեց՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որեւէ կարգավորում առ այն, որ տուժողի մահվամբ նրա ներկայացուցչի լիազորությունները ինքնըստիքյան դադարում են կամ պետք է անվերապահ դադարեցվեն:

«Նախագահող դատավորը, քրեադատավարական օրենքի 78 հոդվածի 3-րդ մասի խախտմամբ պատճառաբանված, որոշում չկայացրեց այդ կապակցությամբ: Դատավոր Մ. Մարտիրոսյանն անտեսեց նաեւ, որ առնվազն հիմքեր կան, որ տուժողի հարազատները միջոցներ են ձեռնարկել միջնորդավորված ձեւով վարույթին մասնակցելու համար, սակայն իրենցից անկախ հանգամանքներով՝ փոստային ծառայության խնդիրների պատճառով, մասնակցության հիմքերի բնօրինակները չեն հասել Հայաստան՝ հասցեատիրոջը:

Նշված պայմաններում դատավոր Մ.Մարիտիրոսյանը ճառով հանդես գալու իրավունքը վերապահեց պաշտպանության կողմին, որից հետո դատական նիստը հետաձգվեց:

Դատարանը մերժել էր նաեւ իրավահաջորդ Սարո Մերասի ճառով կամ ռեպլիկով հանդես գալուն՝ նշելով, որ «իրավահաջորդը պարզապես կարող է ներկա գտնվել նիստերի դահլիճում ու հետեւել»:

Հրանտ Անանյանը Մերասի իրավահաջորդին իրավունքից զրկելու փաստը որակեց որպես խիստ ապօրինի ու աննախադեպ: Հ. Անանյանը նշեց, որ նախագահող դատավորը անհիմն է զրկել եւ՛ տուժողին, եւ՛ նրա ներկայացուցչին իրենց բացարձակ իրավունքից.

«Նախագահող դատավորը դրանով ընդգծեց իր կանխակալ վերաբերմունքը՝ ի վնաս տուժող կողմի»,- նշեց նա՝ հավելելով, որ քրեական գործի ընթացքում ամբաստանյալը իր կամքը հարկադրելու համար, օրենքով նախատեսված գործառույթները իրականացնելը խափանելու, մարդկանց կաշկանդելու նպատակով բացեիբաց անօրինական ազդեցություն է ունեցել քրեական դատավարության մասնակիցների վրա եւ դատավարությանը մասնակցող անձանց վրա, այդ թվում՝ նրանց պատիվն ու արժանապատվությունը վտանգի տակ դնող հրապարակումներով, հայտարարություններով եւ թրոլինգով ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում:

Հրանտ Անանյանի խոսքից հետո կարծիք հայտնեցին ամբաստանյալի փաստաբանները, որոնցից մեկը՝ Մուշեղ Շուշանյանը, նշեց, որ ինքը մեկ անգամ չէ, որ իր տեսակետն է հայտնել Հրանտ Անանյանին որպես իրավահաջորդի ներկայացուցիչ չներգրավելու հարցում:

Նշենք, որ պաշտպաններից բացի` ինքնաբացարկի վերաբերյալ կարծիք հայտնեց նաեւ ամբաստանյալ Մարինա Պողոսյանը, ում խոսքը լեցուն էր Հ. Անանյանին ուղղված վիրավորական արտահայտություններով եւ դատավորին գովերգող տողերով:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտարարեց ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը՝ համարելով այն անհիմն, որից հետո ամբաստանյալ Մարինա Պողոսյանը բացարկի միջնորդություն հայտնեց մեղադրողին: Սակայն այս միջնոդրությունը եւս մերժվեց: Իր խոսքի ընթացքում Մ. Պողոսյանը կարծես ցանկանում էր խախտել դատական նիստի կարգուկանոնը, որը դուր չեկավ նախագահող դատավորին, ով ամբաստանյալի նկատմամբ սանկցիաներ կիրառեց՝ նկատողության տեսքով:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder