Երբ ընդդիմադիր բեղլուն դառնում է իշխանական տառեխ
SOCIETYԱրմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր նախկին ընդդիմադիր՝ Բեղլու «պազիվնոյով» հայտնի հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող անձնական թերթոնում, որը վերջինս գողացել էր ՍԻՄ իրական նախագահ Հրանտ Խաչատրյանից, հերթական ապատեղեկատվությունը կարդացի։
Բաբուխանյանն ու իր մոնոպոլիստ տերը, որի միջոցներով բեղլուն դեռ շարունակում է լողալ, որոշել է, որ «Արարատ Ցեմենտը» ցեմենտի շուկայում մենաշնորհ ունի։ Մի կողմ թողնենք հարցը, որ Բաբուխի մոնոպոլիստ տերը՝ Ֆլեշը, որպես տնտեսագիտականի նախկին դասախոս, Բաբուխի համար կարող էր տնտեսագիտական առաջին կուրսի դասընթաց անցկացնել մոնոպոլիաների մասով, ու Բաբուխը երեւի կհասկանար, որ եթե Հայաստանում կա ցեմենտի առնվազն չորս գործարան, ու դրան էլ գումարած՝ ցեմենտ է ներկրվում Իրանից, ապա այստեղ չի կարող լինել որեւէ մոնոպոլիա։
Բայց, պարզվում է, Բաբուխի սեփականատերը, ով երեւի կադաստրի վկայական ունի հանած նախկին ընդդիմադիրի վրա, որոշել է վերջինիս թերթոնի միջոցով, իր կարծիքով, քաղաքական մուտիլովկա անել՝ հերթական անգամ պղտոր ջրում ձուկ որսալու համար։ Փաստորեն, միջատների տեսակներ կան, որ հայտվելով անգամ բնաջնջման եզրին, որովհետեւ իրենց կռիշը վաղուց արդեն ծակվել ու կաթում է, շարունակում են վերջին շունչը փչելուց առաջ քացի տալ։



