Ավետիսյան-Գյուլբենկյան խաչմերուկում ՃՏՊ-ի հետևանքով հետիոտնը վրաերթի է ենթարկվել
SOCIETYԵրևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու հոգի հոսպիտալացվել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այդ պահին փողոցը հատող հետիոտնը վրաերթի է ենթարկվել, և Mercedes մակնիշի մեքենայի ուղևորուհին վնասվածքներ է ստացել»,- ընդգծեցին ոստիկանությունից:
Քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



