Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել, որոնք նա փորձել էր մաքսանենգությամբ երկիր անցկացնել: BBC-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ին Դելի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում 25-ամյա օտարերկրացի կինը ձերբակալվել է:
Նա մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, որտեղ կապսուլաները օրգանիզմից հանելու համար նրան լուծողականներ են տվել:
Ըստ գնահատականների՝ կինը փորձել է 700 հազար դոլար արժողությամբ կոկաին անցկացնել: Ոստիկանությունը հայտնել է, որ նա կապսուլաները կուլ է տվել Սան Պաուլուում եւ դրանք պետք է փոխանցեր Դելիում գտնվող Նիգերիայի քաղաքացուն: Ոստիկանությունը նշել է, որ սա կոկաինով կապսուլաների ամենամեծ քանակությունն է, որը երբեւէ հանել են մարդու օրգանիզմից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



