Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


«Պարտադիրն» անընդունելի է, կուտակային կենսաթոշակը պետք է կամավոր լինի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի հուլիսի 1–ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլ յանը անդրադարձել է համակարգին՝ նշելով, որ Հայաստանին կուտակային համակարգ պետք է, քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ուզո՞ւմ է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Նշենք, որ Մ. Թանդիլ յանը «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից էր: Տարիներ առաջ շարժման ակտիվ մասնակիցներից էր նաև ինժեներ Սևակ Ծատուրյանը, ով «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով նախարարի գրառման շուրջ առկա քննարկումներին՝ նախ ընդգծեց. «Նա ավելի հստակեցրեց, որ համակարգը պետք է կամավոր լինի: Ամեն դեպքում, ես այդպես հասկացա: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ես շարունակում եմ դեմ լինել պարտադիրին, որովհետև այն խնդիրները, որոնք այն ժամանակ բարձրացնում էինք, ոչ մի ձևով չեն լուծվել: Այնպես չէ, որ ինչ–որ քայլեր անելու դեպքում կլուծեն ու կկարողանան համոզել, որ պարտադիր լինի: Հասարակ օրինակ, որն իրենք չեն կարող լուծել. ենթադրենք, ես հիմա կուտակում եմ 5 կամ 10 միլիոն դրամ, բայց ինչ–որ պահի ինֆլ յացիա է լինում, և 10 միլիոնը դառնում է շատ չնչին գումար: Այսինքն՝ լավ ծերություն ապահովելու փորձը հնարավոր է հակառակ էֆեկտ ունենա: Օրենքը կարող են փոփոխել այնպես, որ այն ճկուն լինի, և մարդիկ ցանկանան կամավոր կերպով գումար կուտակել: Ես դեմ չեմ, որ կամավոր լինի»: Նրա խոսքով, այժմյան օրենքը, այսպես ասած, անդառնալի է: «Այսինքն՝ կախված հետագայում քո սոցիալական վիճակից, քո հնարավորություններից ու ցանկություններից, ստիպված ես լի­նելու մինչև թոշակի անցնելը յուրաքանչյուր ամիս գումար կուտակել: Սա, ըստ իս, աբսուրդ է: Բայց այստեղ էլ կարող է լինել ընտրության հնարավորություն. այս պահին մարդու գործերը լավ են, ցանկանում է կուտակել, կուտակում է: Բացի այդ, անկախ աշխատավարձի չափից, քաղաքացին ինքը պետք է որոշի, թե որքան գումար է ցանկանում կուտակել և որքան ժամանակով: Միգուցե մտածում է, որ 5000 դրամ կուտակելն իր համար բավարա՞ր է: Այսինքն՝ պետք չէ ինձ ճոխություն պարտադրել, թող ես որոշեմ, թե ծերության տարիներին ինչ կարգավիճակով եմ ուզում ապրել: Բացի այդ, նախորդ կառավարության թեթև ձեռքով՝ մանիպուլյացիոն օրենքներով ու պետական աշխատող, ոչ պետական աշխատող «խաղերի» պատճառով բազմաթիվ մարդիկ ստիպված եղան մտնել այդ համակարգի մեջ: Լավ կլինի, որ ընտրության հնարավորությունը հետադարձ ուժ ունենա նաև այդ մարդկանց համար: Իրենք ինչ–որ գումար արդեն կուտակել են և միգուցե ցանկանում են այժմյան խնդիրները լուծել: Բացի այդ, թող հնարավորություն տան ցանկության դեպքում հետո կրկին միանալ համակարգին: Այսինքն՝ ճկուն պետք է լինի օրենքը, ոչ թե՝ չոր պարտադիր և վերջ»,–նշեց նա: Հետաքրքրվեցինք՝ նախաձեռնության անդամները նախարարի հետ հանդիպելու ցանկություն ունե՞ն: «Այս փուլում հանդիպման մասին քննարկում չի եղել, որովհետև նա ևս մեր նախաձեռնության անդամ է եղել ու քաջատեղյակ է խնդիրներին: Հանդիպում կարող է լինել ոչ թե խնդիրները ներկայացնելու, այլ լուծումներ գտնելու նպատակով: Եթե մյուս կողմից նախաձեռնություն լինի, հնարավոր է, ոչ ամբողջ կազմով, բայց ինչ–որ մարդիկ գնան և իրենց կարծիքն արտահայտեն»: Դիտարկմանը, թե արդյո՞ք ժամանակը կարճ չէ ճկուն օրինագիծ մշակելու առումով, մեր զրուցակիցը նկատեց. «Այո, ժամանակի առումով խնդիր կա: Պետք է կառավարության ծրագիրը հաստատվի, հետո քվեարկություն լինի ԱԺ–ում, և չի բացառվում, որ ՀՀԿ–ի կողմից ճնշում լինի: Բայց հանրության կողմից պետք է ճնշում լինի, որ գոնե առաջին փուլում հուլիսի 1–ից ուժի մեջ մտնելը կասեցվի, իսկ երկրորդ փուլով արդեն նախարարը ներկայացնի փոփոխությունները: Կարծում եմ՝ նշածս լուծումը տեղավորվում է նախարարի վերջին գրառման համատեքստում»: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ նախաձեռնության անդամները ճնշում գործադրելու քայլեր ձեռնարկեն, նա պատասխանեց. «Չի բացառվում: Բայց նաև նոր սերունդ կա: Հեղափոխությունը ցույց տվեց, որ նրանք ևս ակտիվ են: Իրենք էլ կարող են: Պարտադիր չէ, որ հենց նախաձեռնության անդամները լինեն, թեև անդամները ևս ակտիվ են: Ինքս բավականին ակտիվ եմ և հետևում եմ ու արձագանքում ցանկացած օրենքի փոփոխության: Եթե հանկարծ կրկին որոշվի, որ պետք է պարտադիր լինի, պայքար կսկսվի դրա դեմ: «Պարտադիրն» անընդունելի է»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference