Արցախի նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին Թալիշ գյուղում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ծրագիրը կարեւոր դերակատարություն կունենա Թալիշի վերականգնման գործում՝ երախտագիտություն հայտնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ բարերար Անդրանիկ Բաղդասարյանին նախագծի իրականացմանն օժանդակելու համար:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի զարգացման մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից:



