Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները․․․
SOCIETYԱյն, թե ինչպես սկսվեց ու հանգուցալուծվեց համաժողավրդական շարժումը, շատ լավ հիշում ենք բոլորս, քանի որ վերջինս տեղի ունեցավ մեր աչքի առաջ ու մեր մասնակցությամբ։ Հաղթանակի հարցում կարևորագույն մասնակցություն ունեցան նաև քաղաքական թիմերը, որոնք դրսևորելով քաղաքական հասունություն և խոհեմություն, արեցին իրենց քայլը և միացան շարժմանը, ինչը տարավ դեպի շարժման հաջողված հանգուցալուծմանը՝ այն է իշխանափոխության։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՅԴ և ԲՀԿ կուսակցություններին, որոնք ճիշտ ժամանակին ցուցաբերեցին աջակցություն և ամեն բան արեցին, որ ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, դառնար Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Սա, անշուտ, դուր չեկավ մի շարք անձանց։ Քաղաքական նմանօրինակ միությունը վերջնական հարված հասցրեց խաթարված իշխանությանը։ Հատկապես պանիկայի մի բուռն ալիք անցավ նրանց շարքերում, երբ համաժողովրդական շարժման կողքին կանգնեց Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական թիմով։ Սա սարսափեցրեց «չուզողներին»։ Անհերքելի է, որ Ծառուկյան-Փաշինյան «ձեռքսեղմումը» թե՛ Փաշինյանի, թե՛ Ծառուկյանի կողմից արվել է միայն ժողովրդական շարժման վերջնական հաջողության համար։
Անհերքելի է նաև, որ թե՛ Փաշինյանի, թե՛ Ծառուկյանի ազնվության հարցում որևէ կասկած հայտնողները պարզապես ազգի դավաճանություն կարելի է որակել։ Ու հենց այդպես էլ հիմա որակում ենք այն մի քանի սպասարկու լրատվականների կողմից հանրային հարթակ նետված հերյուրանքները, որտեղ կասկածի տակ դնելով այս երկու անձանց միջև առկա համագործակցության ազնվությունը, կասկածի տակ են դնում ամբողջ ժողովրդական շարժման ազնիվ ու արդարացի մղումները, փորձում են արժեզրկել մեր պայքարը և մեր պայքարի գլխավերևում կանգնածներին։
Սակայն մեր հասարակությունն արդեն ունի ազգային երկպառակություններ հրահրողների գծով «մասնագետների» հանդեպ իմունիտետ և այս անգամ վստահաբար նրանց չի հաջողվի դա անել։
Մենք հավատում և վստահում ենք ու մենք գիտենք, որ այս «ձեռքսեղմումը» նրանց լուրջ պատասխանատվության տակ է դրել երկրի ու ժողովրդի հանդեպ, մենք վստահ ենք, որ մեր շարժումը անպարտելի է։
Բավական է միայն ի հաստատումն այս ամենի վկայակոչել այն պանիկան, որն ամեն կերպ փորձում է դավեր նյութել այս ամենի դեմ։



