Երևանի շենքերից մեկում այրվել են էլեկտրական հաշվիչները. ծխապատ գոտուց տարհանվել է 18 բնակիչ
SOCIETYՓրկարարական ծառայություն մայիսի 18-ին ժամը 21:26-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքում այրվում են էլեկտրական հաշվիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:49-ին:
1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 19 հաշվիչ:
Փրկարարները շենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերից, որտեղ առաջացել է ծխապատ գոտի, տարհանել են 18 բնակիչ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



