Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Վերացվել է Հերացի-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումը. հարուցվել է քրգործ

SOCIETY

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից մայիսի 18-ին  որոշում է կայացվել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացու և Կորյունի փողոցների հատման խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև քննիչի կողմից կայացված որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ 2018 թվականի ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում «Azatutyun.am» կայքի ուղիղ եթերով հեռարձակվող տեսանյութի միջոցով արձանագրվել է, որ Երևան քաղաքի Հերացու և Կորյունի փողոցների հատման խաչմերուկում կազմակերպված երթի մասնակիցների և «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների վարորդների, ուղևորների միջև տեղի է ունենում վիճաբանություն, որի ընթացքում ավտոմեքենաների ուղևորները հայհոյում և հարվածներ են հասցնում երթի մասնակիցներին: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակ»-ի նախագահի կողմից ստացված գրություն, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Բացի դրանից, կատարվածի մասին Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել նաև Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Ա. Բ.-ն՝ նշելով, որ նշված խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը ճանապարհը փակելու կապակցությամբ բռունցքով երկու անգամ հարվածել է իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Հաղորդման ստուգման ընթացքում Ա. Բ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ այդ օրը ցանկացել է գնալ Երևանի պետական բժշկական համալսարան, որտեղ ուսանում է, սակայն ուսանողները ճանապարհները փակած են եղել: Նրանց մեջ տեսնելով համակուրսեցիների՝ մոտեցել է  զրուցելու: Իրենց են մոտեցել  2 ավտոմեքենա, որոնց վարորդները պահանջել են բացել ճանապարհները, քանի որ շտապել են հիվանդանոց: Ապա ավտոմեքենաներից յուրաքանչյուրից  դուրս են եկել 3-4 հոգի և քաշքշել ու հրել ճանապարհը փակած ուսանողներին: Նրանցից մեկը բռունցքով մեկ անգամ հարվածել է իր այտին, որից հետո ինքը հայհոյել է վերջինիս ու շրջվել՝ ցանկանալով հեռանալ, սակայն, մի քանի քայլ անելուց հետո, այտին կրկին հարված է ստացել և վայր ընկել: Ա. Բ.-ն հայտնել է, որ իրեն հարվածողների նկատմամբ բողոք չունի, քանի որ նրանք հիվանդանոց էին շտապում: 

Լրացուցիչ բացատրությամբ հայտնել է նաև, որ դեպքի վերաբերյալ իրեն ներկայացված տեսանյութում անձանց դեմքերը լավ չեն երևում, իր համակուրսեցիների և դեպքի վայրում գտնված մյուս ուսանողների անունները չի հիշում: 

Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն Ա.Բ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս: 

Դեպքի հանգամանքները պարզելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրված հանձնարարությանն ի պատասխան, հայտնվել է, որ արդյունքներ ձեռք չեն բերվել:  

Վերը նշված տվյալների հիման վրա քննիչի կողմից 2018 թվականի մայիսի 8-ին, դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ, կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Հիմնավորված է համարվել, որ չնայած անհայտ անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն Ա. Բ.-ն իրեն մարմնական վնասվածք հասցրած անձանց նկատմամբ բողոք չի ներկայացրել:   

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում, սակայն պարզվել է, որ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ենթադրյալ հանցանք կատարած անձանց պարզելու ուղղությամբ, ինչպես նաև անհիմն հաստատված է համարվել վիճաբանության որոշակի պատճառ ու շարժառիթ՝ առանց այն պատշաճ ընթացակարգով ստուգելու: 

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու վերաբերյալ տվյալներ, իսկ վերը նշված պատճառաբանության պայմաններում հիմնավոր չի կարող լինել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության մասին հետևությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացվել է  քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի 2018 թվականի մայիսի 8-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

 

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League