Տավուշի մարզում տեղադրվել է ֆրանսիական սեյսմիկ կայան
SOCIETYՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի տարածքում ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության (ՍՊՏԾ) մասնագետներն օրերս հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում տեղադրեցին ևս մեկ նորագույն թվային սեյսմիկ կայան: Այն ֆրանսիացի գործընկերների կողմից ՍՊՏԾ-ին 2017 թվականին տրամադրված 6 սեյսմիկ կայաններից չորրորդն է, որ տեղադրվեց հանրապետության տարածքում: Եվս 2 կայան կտեղադրվի այս տարվա մայիս-հունիս ամիսներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՍՊՏԾ-ն ֆրանսիական կողմից այս տարի ստանալու է սեյսմիկ սարքերի նոր խմբաքանակ` գրունտի ուժեղ շարժումների գրանցման 6 աքսելերոգրաֆ, որոնք կտեղադրվեն ՀԱԷԿ-ի շուրջ գործող ՍՊՏԾ-ի 6 սեյսմիկ դիտակետերում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



