Այսօր թանգարանների միջազգային օրն է
SOCIETYԱմբողջ աշխարհում թանգարանների աշխատակիցներն այսօր` մայիսի 18-ին, նշում են իրենց մասնագիտական տոնը:
Թանգարանների միջազգային օրը տոնացույցում հայտնվել է 1977թ., երբ Թանգարանների միջազգային խորհրդի նիստում ընդունվել էր ռուսական կազմակերպության առաջարկը մշակութային այս տոնը ներմուծելու վերաբերյալ:
1978 թվականից թանգարանների միջազգային օրն սկսել են նշել ավելի քան 150 երկրներում։
Այս օրը աշխարհի շատ թանգարաններ իրենց դռներն են բացում բոլոր ցանկացողների առաջ ամբողջությամբ անվճար։ Վերջին տարիներին լայն տարածում է գտել «թանգարանային գիշերները», որոնք, որպես կանոն, աշխարհի շատ քաղաքներում անցկացվում են մայիսի 18-ին մոտակա շաբաթ եւ կիրակի գիշերներին։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



