Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Գևորգ Յազճյան. «Առայժմ ունենք իշխանափոխություն, իսկ հեղափոխությունը դեռ չի ավարտվել»

INTERVIEW

Պատմաբան Գևորգ Յազճյանը Past.am-ի հետ զրույցում անդրադարձել է նոր կառավարության առջև առկա խնդիրներին ու հեղափոխությունն ավարտին հասցնելու եղանակներին:

«Հեղափոխությունը երկար գործընթաց է»

Նոր կառավարության հիմնական խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է և իրապես ժողովրդի կամքն արտահայտող նոր խորհրդարանի ստեղծումը: Երկրորդ խնդիրն է կազմաքանդել այն, ինչ մնացել է հանրապետականներից: Նրանք դեռ շատ տեղերում ունեն իշխանական և այլ լծակներ՝ ազդելու երկրի գործընթացների վրա: Եթե այդ կազմաքանդումը չեղավ, հեղափոխությունը չի ավարտվի: Հիմա, ըստ իս, հեղափոխությունը չի ավարտվել: Այն երկար գործընթաց է: Մինչև նախկիններն ամբողջովին չզրկվեն իշխանությունից, ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն կլինի: Այս պահի դրությամբ մենք ունենք իշխանափոխություն:

«Գործադիրը, կարելի է ասել, հրաշալի տարիքում է»

Նոր կառավարության ներկայացուցիչներին լծակներն արդեն տրվել են: Կառավարության նոր ներկայացուցիչների մեծ մասը երիտասարդներ են: Գործադիրը, կարելի է ասել, հրաշալի տարիքում է, բայց հաշվի առնենք, որ շատերը նույնիսկ իրենց ոլորտի մասնագետը չեն: Ովքեր էլ այդ ոլորտին առնչվող բարձրագույն կրթություն են ստացել՝ համապատասխան փորձառություն չունեն: Այդ բացն անկախ իրենցից է առաջացել: Այդ բացը պետք է փակել համապատասխան ոլորտի ազնիվ մասնագետների խորհրդատվություններով: Նրանցից շատերը մի երկու օր են մուտք գործել նախարարություններ, ծանոթանում էին գործերի վիճակին: Պետք է թույլ տալ աշխատել գոնե մեկ ամիս: Իսկ առհասարակ, մնացած բոլոր կադրերի առումով համաձայն եմ, որ իրական պրոֆեսիոնալ կադրերին չի կարելի հեռացնել աշխատանքից: Պետական համակարգում մենք կադրերի կարիք ունենք: Նրանք, ովքեր իրենց ազնիվ են դրսևորել, գործունյա են ու բանիմաց, պետք է պահել համակարգում: Իսկ նրանք, ովքեր նշանակվել են կաշառքի ու խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքներով, միանշանակ դուրս պետք է մղվեն պետական համակարգից:

Նոր կառավարության անդամները նախկին իշխանությունների կողմից հասարակությանը պատճառած վնասը պետք է փորձեն վերականգնել: Դա պետք է իրականացնեն իրենց ազնիվ աշխատանքով և դրական օրինակով: Նոր իշխանությունները պետք է աշխատեն պահպանել այն վստահությունը, որն այսօր ունեն: Սա չափազանց ծանր պատասխանատվություն է:

«Երկու կողմ կա»

Նախկին իշխանավորներին պետք է զրկել տնտեսական լծակներից, նրանց պետք է բերել հարկային դաշտ: Բացի այդ, նրանք պետք է հաշիվ տան, թե ինչպես են դիզել այդ հարստությունը: Ապօրինությունները պետք է վերացվեն համապատասխան պատիժներով, տուգանքներով, անգամ ունեզրկումներով՝ պետության հաշվին բռնագանձումներով: Իսկ եթե ուզում են շարունակել գործունեությունը, թող շարունակեն, խնդիր չկա, բայց միայն օրենքի դաշտում: Ես կարևորում եմ նաև, այսպես կոչված, լյուստրացիայի հարցը: Այսինքն՝ պետք է բացահայտվեն սովետական ժամանակներից մինչ օրս առկա գործակալները, մատնիչները, որ այսօր նման պոտենցիալ ունեցողներն իմանան՝ կա նաև պատմության դատաստան:

«Չորրորդ հանրապետության իրական սկիզբը»

Չգիտեմ՝ գործընթացները կարծես մի քիչ դանդաղ են ընթանում: Միգուցե հետևյալն է պատճառը. հակասական մի վիճակ է եղել մեզ մոտ՝ հեղափոխությունը չի կարող համատեղվել սահմանադրականության հետ: Բայց քանի որ Նիկոլն ու մյուսները սիրո և հանդուրժողականության ուղին են բռնել, այդ երկու հանգամանքները համադրում են: Այսինքն՝ փորձում են այդ բոլոր խնդիրները լուծել Ազգային ժողովի միջոցով: Այն ԱԺ-ի միջոցով, որտեղ մեծամասնություն են հանրապետականները, ովքեր հեշտությամբ չեն զիջում իրենց դիրքերը: Ինչպե՞ս զիջեն, մանավանդ, երբ հաշվետվություն պետք է տան: Առհասարակ, եթե այս կամ հետագա կառավարությունները նախկիններից հաշվետվություն չպահանջեն, այս ամբողջ աշխատանքը, հարյուր հազարավորների պոռթկումն իզուր կլինի: Այսինքն՝ կլինի այն, ինչի մասին արդեն նշեցի. կունենանք սոսկ իշխանափոխություն, որը մեր ժողովրդի նպատակը չէ: Մենք համակարգի ու նաև արժեքային համակարգի փոփոխություն ենք ուզում: Ուզում ենք, որ գնահատվի ազնվությունը, բանիմացությունը: Թե՛ նոր և թե՛ գալիք կառավարություններն այս հարցում կատարելու մեծ աշխատանք ունեն: Եթե նոր արժեքային համակարգի հասնեն, 4-րդ հանրապետության իրական սկիզբը կլինի:

Աննա Բադալյան

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME