Մշակույթի և սփյուռքի նախարարությունները կլուծարվե՞ն. «Փաստ»
SOCIETY
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է և անցել է աշխատանքի: Նշանակված նախարարներից բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի և սփյուռքի նախարարների նշանակումները (Տարբեր պատճառներով) Ըստ «Փաստ» օրաթերթի աղբյուրների, իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ազգային ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Ըստ այդմ կառաջարկվի նշյալ երկու նախարարությունները փակել և դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ: Մեկ այլ վարկածով, սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ ԱԳՆ ստորաբաժանում: Չի բացառվում, որ կառավարությանն առընթեր մարմին դառնա նաև տարածքային կառավարման նախարարությունը: Փոխարենը, ամենայն հավանականությամբ, նախարարության կարգավիճակ կստանան ՀՀ Ոստիկանությունը (կկոչվի ներքին գործերի նախարարություն) և ազգային անվտանգության ծառայությունը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



