Բողոքի ակցիան հրահրողները կոտրված տաշտակի առաջ են հայտնվելու
SOCIETYԳուրգեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կտրուկ իրավիճակ են փոխել երկրում և կարծես թե դա ոչ բոլորի համար է ընդունելի: Մասնավորապես իրավիճակի փոփոխությունից սրտնեղած որոշ մարգինալներ, ովքեր հասկանալի պատճառներով այլևս չունեն գործունակ լծակներ և հույսները միայն մեդիադաշտի իրենց հպատակ և տարիներով իրենց կերակրատաշտակից լափած լրատվականներն են, սկսել են զուլալ ջուրը պղտորելու գործընթացը:
Այն որ Հանրապետության տարբեր ծայրամասերում բողոքի ցույցեր են և գործադուլներ, դա քննարկման ենթակա չէ, բայց երբ դա փորձում են որոշ նախկին իշխանականներ ծառայեցնել սեփական շահերին դա արդեն անընդունելի է և զզվելի:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Արարատի ցեմենտի գործարանում: Սկզբնական շրջանում կարծես թե ամեն ինչ բնականոն ընթացքով էր գնում, աշխատակիցները խնդիրների մասին բարձրաձայնեցին, ինչից հետո ղեկավար կազմից հանդիպեցին աշխատակիցների հետ և որոշում կայացվեց քննարկումների արդյունքում գալ ընդհանուր հայտարարի և լուծել խնդիրը: Սակայն, պայմանավորվածությունից մեկ օր անց, բողոքի ակցիան շարունակվեց արդեն անհասկանալի կոնտեքստով: Պարզ երևում էր, որ որոշ, բորենիին հատուկ կենսակերպով նախկին իշխանականներ ինչ-որ սադրիչ հրահրումներ են նախապատրաստում: Սա արդեն տրամաբանությանը հակասող գործողությունների շարք էր և հարկավոր էր հասկանալ, թե որտեղից է փչում քամին:
Բանից պարզվեց, որ հավաքվածների մեծ մասը, բնավ գործարանի աշխատակիցներ չեն, այլ ինչ-որ անձինք, ովքեր իբր թե սատարում են «անելանելի» վիճակում հայտնված աշխատակիցներին: Սակայն, հաշվի առնելով, որ գործարանը Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային ծառայության է հաձնված Մուլտի Գրուպ կոնցեռնին, միանգամից հասկանալի է դառնում, որ խնդիրը ոչ այնքան աշխատակիցներին է վերաբերում:
Իգիտություն բոլորի, Գագիկ Ծառուկյանի տարիներ շարունակ գործունեության ընթացքում, երբեք նման դեպք չի եղել, եթե ինչ-որ խնդիր ծագել է, ապա նա միշտ այն լուծել է ի օգուտ քաղաքացու, այս թեմայով ծավալվելը իմաստ չունի, բազմիցս ենք ականատես եղել: Փաստորեն, վերոնշյալ ոչ բարեհունչ բնութագրման արժանի բորենիյանման հրահրիչները, փորձում են խցկվել Գագիկ Ծառուկյանի և աշխատակիցների միջև առանց հասկանալու, որ այդ տարածքը չափազանց նեղ է իրենց նման հաստափորների համար: Երբեք ու ոչինչ չի կարող խաթարել այն փոխադարձ հարգանքն ու վստահությունը որ վայելում է Գագիկ Ծառուկյանն Հայաստանի Հանրապետությունում:
Այս ամենի վերջը դժվար չէ կանխատեսել, քանի որ շատ լավ ծանոթ ենք Ծառուկյանի գործելաոճին և սկզբունքներին, իսկ սադրիչներն ու հրահրողները բութ մատները բերաններում շարունակելու են իրենց ստոր կենսակերպը հերթական անգամ ձախոխելով Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված հերթական նենգ գործընթացը:



