Թաթոյանին ու իր կնոջը գումար են նվիրել
SOCIETYՀայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։
Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 3 միլիոն 900 հազար դրամ ու 840 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 19 միլիոն 841 հազար դրամ, որից 10 միլիոն 830 հազար, 4 միլիոն 137 հազար և 473 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 4 միլիոն 400 հազար դրամը նվիրատվության կարգով ստացված գումար։ Թաթոյանի կինը՝ Գայանե Մակարյանը, նույնպես նվիրատվություն է ստացել նախորդ տարվա ընթացքում։ Խոսքը 2 միլիոն 900 հազար դրամի մասին է։ Նրա դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 440 հազար դրամ, 1800 եվրո և 250 ԱՄՆ դոլար։ Ունեցել է նաև փոխառություններ՝ 65 միլիոն 515 հազար դրամի չափով։ Տարեկան եկամուտները ստացվել են 5 միլիոն 124 հազար դրամ աշխատավարձից ու 45 միլիոն 515 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



