«Հլա սրան տեսեք». Սուրիկ Խաչատրյանը` լրագրողին. (տեսանյութ)
SOCIETYԱյսօր Ազգային ժողովում քննարկվում էր տեղական մարմինների բյուջետային հատկացումների հարցը: Այս տարվա քննարկումները բացառիկ էին նրանով, որ քննարկմանը եկել էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նկատենք, որ վերջինս ներկայացրեց մարզի բյուջետային պլանավորումը և հատկացումները, սակայն հրաժարվեց պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցերին:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հետաքրքվեց, թե ինչպես է ստացվել, որ Խաչատրյանը տարիներ առաջ հայտարարել էր, որ Սյունիքի մարզում հացի գինը կէժանանա, սակայն իրականում հացն ամենաթանկը արձանագրվել է հենց Սյունիքում: Փաշինյանը հետաքրքվեց նաև Սուրիկ Խաչատրյանի գիտական գործունեության վերաբերյալ:
Պատգամավորին մասնավորապես հետաքրքիր է, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում մենք տեսնենք Սուրիկ Խաչատրյանի հեղինակությամբ այսպիսի վերնագրով աշխատություն՝ «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»` հաշվի առնելով այն, որ քննարկվում է պետական բյուջեն: Քննարկումից հետ Սուրիկ Խաչատրյանը շտապեց լքել դահլիճը:
Past.am-ի հարցին,թե ինչու չի խոսում լրագրողների հետ, նա չպատասխանեց, սակայն արձագանքեց, թե ինչու չի պատասխանել Փաշինյանի հարցերին` ասելով. «Ես դեմագոգներին չեմ պատասխանում»:
Երբ լրագրողներից մեկը հետաքրքվեց, թե ինչու է մարզպետի ընտանիքը մշտապես հայտնում վիճաբանությունների մեջ, Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Գնա գործիդ»: Past.am-ի լրագրողն էլ արձագանքեց, թե սա լրագրողի գործն է, ինչից հետո Խաչատրյանը թեքվեց և ասաց. «Հլա սրան տեսեք», ապա շարունակեց ճանապարհը:
Մանրամասները` տեսանյութում:
Լիլիթ Լալայան



