Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Սոֆյա Պողոսյան. «Համակերպվելն ինձ համար միշտ դժվար է եղել»

SOCIETY

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով արդեն 10 տարի է նկարահանվում է տարբեր սերիալներում, սիթքոմներում և տեսահոլովակներում, արդեն երեք տարի է՝ սկսել է նաև հետաքրքրվել քաղաքականությամբ:

Past.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքականությունը նրան գրավել է, քանի որ տարիքի բերումով աճել է նաև իրեն շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած պահանջմունքը, գիտակցականության մակարդակը, ինչպես նաև իրականության հետ հաշվի նստելու «ստիպված» լինելու հանգամանքը:

«Ավելի երիտասարդ տարիքում, երբ ուզում ես իրականությունից փախչել և «չտեսնել» այն մինուսները, որոնք չես ուզում չտեսնել, քաղաքականությունը չի հետաքրքրում: Բայց գալիս է մի տարիք, որ այդ ամեն ինչն այլևս չնկատելը ոչ միայն հնարավոր չէ, այլև քննադատելի է»,- ասաց Ս. Պողոսյանը:

Ես միշտ կարողացել եմ պահել իմ ներքին անկախությունը

Նրա կարծիքով կարծրատիպը, թե դերասան-դերասանուհիները կամ ճանաչված մարդիկ ավելի ապահովված կյանքով են ապրում, չի համապատասխանում իրականությանը: Նրանք էլ, ինչպես սովորական մարդիկ, նույն հոգսերն ունեն: «Մեր երկրում ապրող բոլոր մարդկանց խնդիրներն էլ մինչ օրս նույնն են եղել, բայց կարծում եմ, որ այսուհետ մեր երկրում միայն դրական իրադարձություններ պետք է լինեն: Նշեմ, որ վերջին երեք տարիների ընթացքում մասնակցել եմ բոլոր բողոքի ակցիաներին և բարձրաձայնել եմ իմ դժգոհության մասին: Երբեք չեմ առաջնորդվել նրանով, որ եթե հայտնի մարդ է, ուրեմն պետք է նաև լռի: Եվ, բարեբախտաբար, ես միշտ կարողացել եմ պահել իմ ներքին անկախությունը, որպեսզի որևէ մեկը չկարողանա ինձ ստիպել լռել կամ ասել այն, ինչ ես չեմ ուզում: Նախկին դիկտատուրայի բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ մշակույթի ներկայացուցիչներից շատերը, զոհ գնալով այդ ամենին, ստիպված կամ կամավոր կերպով, չեն կարողացել խույս տալ այդ ամենից և դարձել են այդ համակարգի մի մասնիկը: Իհարկե, այդ համակարգի մեջ չմտնելը կամ այն շրջանցելը շատ դժվարություններ է առաջացնում և ստիպում է ավելի բարդ շղթայական ուղի անցնել: Ուստի, ստիպված, շատերը համակերպվում են այդ խաղի կանոններին և սկսում են նույն խաղի կանոններով առաջ շարժվել: Համակեպվելն ինձ համար միշտ ավելի դժվար է եղել: Բայց ես միշտ ընտրում եմ ավելի բարդ, բայց ճիշտ ճանապարհը, քան հեշտը և հասանելին»,- ասաց Ս. Պողոսյանը:

Փաշինյանին մարդիկ կուռքի՞ են վերածել

Բոլոր քաղաքական գործիչներից նա Նիկոլ Փաշինյանին հավատաց, քանի որ վերլուծել է նրա ապրած կյանքը, իսկ աչքերում տեսել անկեղծություն ու բարություն:

«Շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքական գործիչների մեջ բարությունը գերիշխի: Իսկ դրա համար պետք է սիրել դիմացինին, որպեսզի բոլոր գործողությունները դրական ընթացք ունենան»,- ասաց սիրված դերասանուհին:

Ս. Պողոսյանը համաձայն չէ այն կարծիքին, որ մարդիկ սկսել են Ն. Փաշինյանին կուռքի վերածել: Նրա կարծիքով, դա ընդամենը դրական էմոցիաների և հասարակության մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների արդյունք է, որն, ըստ նրա, կրկին Ն. Փաշինյանի ձեռքբերումն է, քանի որ հենց նա է կարողացել մարդկանց մոտ նման պոռթկում առաջացնել:

«Թվում է, թե Ն. Փաշինյանին կուռքի են վերածել, բայց գիտակից մարդիկ բոլորն էլ հասկանում են ներկայի թե՛ մինուսները, թե՛ պլյուսները: Ես գնահատում եմ, որ նա կոնկրետ քայլեր է առաջարկում, իսկ մարդիկ էլ գիտակցեցին, որ ամեն մեկիս քայլը նշանակություն ունի: Եվ պետք չէ նստել ու սպասել, որ դիմացինը ինչ-որ բան փոխի: Յուրաքանչյուրը եթե իր գործի մեջ լինի բարեխիղճ, լավ կատարի իր աշխատանքը, վերանա անտարբերությունը, վախի մթնոլորտը, կարծում եմ՝ կարճ ժամանակում շատ բան կփոխվի»,- ասաց Ս. Պողոսյանը:

Հիմա այնքան շատ սեր կա, և ես ուզում եմ, որ այն պահպանվի

Անկեղծ զրույցի ժամանակ նա ասաց նաև, որ վերջին մեկ տարում իր գլխում մշտապես երկրից արտագաղթելու մասին միտքն է պտտվել, բայց հիմա, երբ Հայաստանում նման փոփոխություն է տեղի ունեցել, նա այնքան է ուրախացել, որ արտագաղթելու մասին այլևս չի մտածում:

«Չեք պատկերացնի, թե մեղքի զգացման ինչ մեծ բեռ է իմ ուսերից ընկել, որ նման կերպ էի մտածում: Հիմա այլևս արտագաղթելու մասին չեմ մտածում, ուզում եմ ապրել, շարունակել ստեղծագործել և իմ կյանքի հետագա տարիներն անցկացնել Հայաստանում: Լավագույն լուծումն այն է, երբ մարդն ապրում է իր ծննդավայրում և տարվա մեջ մեկ անգամ հնարավորություն է ունենում ճանապարհորդելու: Իհարկե հասկանում եմ, որ տարիների ընթացքում կուտակված խնդիրները մեկ օրում չեն լուծվելու, և հիմա մենք հասել ենք ամենադժվար փուլին, բայց հաջողության հասնելու միակ բանաձևը՝ գործը սիրով անելն է: Եվ ես կարծում եմ, որ եթե բոլորս սիրով կատարենք մեր գործը, անկախ նրանից, թե ինչքան ենք ջանք գործադրում, միևնույն է, ո՛չ կհոգնենք, ո՛չ էլ թևաթափ կլինենք: Հիմա քաղաքում, օդում այնքան շատ սեր կա: Ես շատ եմ ցանկանում, որ այդ ամեն ինչը պահպանվի, և մենք կարողանանք դրանից բռնել ու այն երբեք բաց չթողնել»,- խոսքը եզրափակեց սիրված դերասանուհին:

Արմինե Գրիգորյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League